From Wikipedia, the free encyclopedia
Իրբիդ (արաբ․՝ إربد), քաղաք Հորդանանի Թագավորության հյուսիս-արևմուտքում՝ Իրբիդի մարզում։ Համարվում է համանուն մուհաֆազայի վարչական կենտրոնը, խոշորագույն քաղաքը և արդյունաբերական գլխավոր կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Իրբիդ | |||
إربد | |||
| |||
Երկիր | Հորդանան | ||
Ենթարկում | վարչական կենտրոն | ||
Մուհաֆազա | Իրբիդի մարզ | ||
Համայնք | Իրբիդի մարզ | ||
Հիմնադրված է | մոտ մ. թ. ա. 1400 թ. | ||
Մակերես | 30 000 000 քառակուսի մետր | ||
ԲԾՄ | 583 մ | ||
Խոսվող լեզուներ | արաբերեն | ||
Բնակչություն | 327 543 մարդ (2007) | ||
Կրոնական կազմ | իսլամ | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Պաշտոնական կայք | irbid.gov.jo | ||
| |||
Հորդանանի երրորդ ամենամեծ քաղաքն է մայրաքաղաք Ամմանից և Ալ-Զարկայից հետո և երկրորդ ամենաբնակեցված քաղաքն է (Ամմանից հետո)։ Ըստ 2007 թվականի Հորդանանում անցկացված մարդահամարի տվյալների, Իրբիդում ապրում էր 327 543 մարդ։
Հիմնական բնակիչները արաբներեն են, որոնք խոսում են արաբերենով և դավանում իսլամ։ Տարածքը բնակեցված է եղել դեռևս Բրոնզե դարից ի վեր։
Իրբիդի քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 583 մետր բարձրության վրա և այդ իսկ պատճառով քաղաքի տարածքը հիմնականում հարթավայրային է և լեռները հազվադեպ են։
Այս քաղաքում են ծնվել Հորդանանի երկու վարչապետներ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Իրբիդ քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզեդարյան ժամանակներից։ Խեցեգործության նմուշները և քարե իրերը, որոնք հայտնաբերվել են այս քաղաքի տարածքից թվագրվում են մինչև մ.թ.ա. 3200 թվականը։
Հունականության կամ Հելլենիզմի դարաշրջանում քաղաքը հանդես է եկել Արաբելլա պատմաաշխարհագրական վարչական միավորի կազմում և եղել է երկրի խոշոր առևտրային կենտրոնը։
Մինչ իսլամական նվաճումները, Արաբելլան հայտնի էր աշխարհին իր լավագույն գինիներով, որոնք ունեին կարևոր նշանակություն հին աշխարհի երկրներում։
Գինեգործության համար նպատաստավոր պայմաններ էին հանդիսանում տարածաշրջանում ունեցած խիստ պարարտ հողը և չափավոր մեղմ կլիման, որի արդյունքում աճում է բարձր որակի քաղցր խաղող։
Իսլամական նվաճումներից հետո, քաղաքը եղել է Արաբական խալիֆայության կազմում և այս շրջանում էլ ստացավ իր ներկայիս անվանումը։ Քաղաքում եղած գինու արտադրամասերը փոխարինվեցին ձիթապտղով։
Բնակչությունը սկսեց մշակել նաև ձիթապտուղ։
Իրբիդի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 12.9 (55.2) |
14.1 (57.4) |
16.9 (62.4) |
22.1 (71.8) |
26.9 (80.4) |
29.9 (85.8) |
31.1 (88) |
31.3 (88.3) |
29.8 (85.6) |
26.6 (79.9) |
20.6 (69.1) |
15 (59) |
23.1 (73.58) |
Միջին ցածր °C (°F) | 4.9 (40.8) |
5.4 (41.7) |
7.3 (45.1) |
10.6 (51.1) |
14.1 (57.4) |
17.4 (63.3) |
19.2 (66.6) |
19.6 (67.3) |
18.2 (64.8) |
15.1 (59.2) |
10 (50) |
6.4 (43.5) |
12.35 (54.23) |
Տեղումներ մմ (դյույմ) | 111.6 (4.394) |
92.3 (3.634) |
87.5 (3.445) |
25.7 (1.012) |
6.7 (0.264) |
0.6 (0.024) |
0 (0) |
0 (0) |
0.7 (0.028) |
13.2 (0.52) |
50.4 (1.984) |
82.9 (3.264) |
471.6 (18.569) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 11.3 | 10.6 | 9.4 | 4.6 | 2 | 0.2 | 0 | 0 | 0.2 | 3.2 | 6.0 | 9.6 | 57.1 |
աղբյուր: World Meteorological Organization[1] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.