Իտալիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Համաձայն Իտալիայի սահմանադրության 1947 թվականի դեկտեմբերի 11-ի տարբերակի, Իտալիայի Հանրապետությունը բաժանված է 20 մարզերի[1][2] (շրջանների իտալ.՝ regioni), որոնցից 5-ը, որտեղ բնակվում են էթնիկ և լեզվական փոքրամասնություններ, ունեն հատուկ ինքնավար կարգավիճակ և լրացուցիչ (բացի իտալերենից) օտար լեզուներ (այդ լեզուները ներկայացված են ստորև՝ փակագծերի մեջ).
- Աբրուցո
- Վալլե Դ'Աոստա (ֆրանսերեն)
- Ապուլիա
- Բազիլիկատա
- Կալաբրիա
- Կամպանիա
- Էմիլիա Ռոմանիա
- Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա (ֆրիուլիերեն, գերմաներեն, սլովեներեն և ժամանակակից վենետիկերեն)
- Լացիո
- Լիգուրիա
- Լոմբարդիա
- Մարկե
- Մոլիզե
- Պիեմոնտ
- Սարդինիա (սարդիներեն)
- Սիցիլիա (սիցիլիերեն)
- Տրենտինո Ալտո Ադիջե (գերմաներեն, լադիներեն)
- Տոսկանա
- Ումբրիա
- Վենետո
Ցանկում առկա թվերը համապատասխանում են քարտեզի թվերին։
Մարզերն ունեն իրենց խորհրդարանները՝ մարզային խորհուրդները և կառավարությունները (ջունտաներ (իտալ.՝ giunte)), որոնք ունեն լայն լիազորություններ՝ տեղական ինքնակառավարման որոշումների ընդունման համար։ Բոլոր մարզերը, բացի Վալլե Դ'Աոստայից, բաժանված են գավառների կամ պրովինցիաների (իտալ.՝ province): Վերջիններս թվով 107-ն են (որոնցից 2-ը՝ Տրենտոն և Բոլցանոն ունեն նաև ինքնավար կարգավիճակ։ Իրենց հերթին պրովինցիաները բաժանվում են կոմունաների (համայնքներ իտալ.՝ comuni), որոնք նույնպես կարող են բաժանվել տարածքային մասերիк (իտալ.՝ frazioni): Կոմունաներն իրենց չափսերով խիստ տարբեր են։ Իտալիայի թե բնակչությամբ, և թե տարածքով ամենամեծ կոմունան Հռոմն է (1285 կմ², 2,76 մլն чел.), իսկ տարածքով ամենափոքրը՝ Ֆիերա դի Պրիմերոն (0,15 կմ²), բնակչությամբ՝ Պեդեզինան (34 մարդ):