From Wikipedia, the free encyclopedia
Իվո Լապեննա (5 նոյեմբերի, 1909, Սպլիտ – 15 դեկտեմբերի, 1987, Կոպենհագեն), հարավսլավացի պրոֆեսոր։ Էսպերանտո լեզվի ժողովրդականացնող, 1964-1974 թվականներին աշխատել է Էսպերանտոյի համաշխարհային միությունում։ Հայտնի է որպես հռետոր (էսպերանտոյով), մի շարք գրքերի հեղինակ ու 1954 թվականի Մոնտեվիդեոյի բանաձևի համահեղինակ[2], որում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է էսպերանտոն՝ որպես լեզու։
Իվո Լապեննա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1909[1] Սպլիտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1987[1] (78 տարեկան) Կոպենհագեն, Դանիա բնական մահով |
Գերեզման | Rødovre cemetery |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, Ցիսլեյտանիա, Հարավսլավիայի Թագավորություն, Democratic Federal Yugoslavia և ՀՍՖՀ |
Մասնագիտություն | իրավաբան, հռետոր, էսպերանտիստ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Պաշտոն(ներ) | UEA կոմիտեի անդամ, Համաշխարհային էսպերանտո ասոցիացիայի նախագահ և board member of UEA? |
Անդամակցություն | Սան Մարինոյի միջազգային գիտությունների ակադեմիա, Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա և Neutral Esperanto Movement? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո և խորվաթերեն |
Ամուսին(ներ) | Էմիլիա Լապեննա, Լյուբա Լապեննա և Բիրթ Լապեննա |
Ստորագրություն | |
Ivo Lapenna Վիքիպահեստում |
Իվո Լապեննան ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 5-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում։ 1933 թվականին Զագրեբում նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, 1947 թվականին դարձել է Զագրեբի համալսարանի պրոֆեսոր։ 1949 թվականին հեռանալով Հարավսլավիայից՝ նա ապրել է Փարիզում, իսկ 1951 թվականից՝ Մեծ Բրիտանիայում։ 1962 թվականին ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։
Իվո Լապեննան ամուսնացած է եղել երեք անգամ. առաջին կինը եղել է Եմիլիա Լապեննան (Emilija Lapenna), երկրորդը՝ Լյուբա Լապեննան (Ljuba Lapenna), երրորդը՝ Բիրտե Լապեննան (Birthe Lapenna, 1986 թվականից)։ Այդ ամուսնությունների ընթացքում Իվո Լապեննան երեխաներ չի ունեցել։
Էսպերանտոյի համաշխարհային միության նախագահի պաշտոնը վարելու տարիներին Իվո Լապեննային մեղադրել են անհատի պաշտամունքի, բռնակալության և այլնի համար։ Այդ կոնֆլիկտների ընթացքում Լապեննան հաղթող է դուրս եկել։ Սակայն 1974 թվականին Համբուրգում անցկացված կոնգրեսում նա հայտարարել է, որ հրաժարվում է Էսպերանտոյի համաշխարհային միության նախագահի պաշտոնից։ Հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել Խամֆրի Ռ. Տոնկինին։ Լապեննան հրաժարվել է UEA և TEJO բոլոր պատվավոր կոչումներից։ Կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանվել են որպես «կոմունիստական հեղաշրջում»։
1983 թվականին Իվո Լապեննան եղել է Սան Մարինոյի Գիտությունների միջազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը։ Նա նաև եղել է էսպերանտիստ իրավաբանների մասնագիտական միության հիմնադիրներից մեկը։
Իվո Լապեննան մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 15-ին Կոպենհագենում, որտեղ էլ թաղվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.