From Wikipedia, the free encyclopedia
Իվան Բուբենեց (ռուս.՝ Иван Константинович Бубенец, 1897, Իվանտեևսկի շրջան - 1926, Ղրիմ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հեծելազորային, Քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1919, 1922)։
Իվան Բուբենեց | |
---|---|
1897 - 1926 | |
Ծննդավայր | Իվանտեևսկի շրջան |
Մահվան վայր | Ղրիմ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | շտաբս-կապիտան |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ |
Իվան Բուբենեցը ծնվել է 1897 թվականին Ալեքսանդրովկա[1] գյուղում ունևոր գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Նիկոլաևի ռեալական ուսումնարանը և Սամարայի գիմնազիան։ Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին համակվել է հեղափոխական գաղափարներով։ 1914 թվականին Բուբենեցը զորակոչվել է ցարական բանակ։ Ավարտել է ռազմական ուսումնարանը ստանալով ենթասպայի աստիճան։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, հասնելով շտաբս-կապիտանի աստիճանի։
1917 թվականի հոկտեմբերին, որպես լեյբ-գվարդիայի Եգերական գնդի վաշտի հրամանատար Պետրոգրադում մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության իրադարձություններին, մասնավորապես Ձմեռային պալատի գրավմանը, Ժամանակավոր կառավարության կալանավորմանը, վիրավորվել է և բուժման ուղարկվել Նիկոլաևսկ քաղաք (այժմ՝ Սարատովի մարզի Պուգաչյով):1918 թվականի գարնանը Պուգաչյովի գավառում կազմակերպել է կարմիրգվարդիական ջոկատ, որը հետագայում մտել է 218-րդ Ռյազանյան հրաձգային գնդի կազմի մեջ։ Այդ ժամանակ նա ծանոթացել է Վասիլի Չապաևի հետ, ով չնայած ցարական սպաների նկատմամբ ունեցած անձնական հակակրանքին, նրան ընդունել է իր դիվիզիայի մեջ և նրան սկզբում տվել վաշտի, այնուհետև գումարտակի հրամանատար։ 1919 թվականին Բուբենեցն արդեն 219-րդ հրաձգային գնդի հրամանատարն էր, իսկ պատերազմի ավարտին` հեծելազորային բրիգադայի[2][3]։ 25-րդ դիվիզիայի կազմում մասնակցել է Ուրալյան, Արևելյան և Հարավարևմտյան ռազմաճակատների մարտերին։
Պատերազմի ավարտից հետո Բուբենեցը որոշ ժամանակ սովորել է Ռազմական ակադեմիայում, սակայն 1921 թվականին թողել է ուսումը և ընդունվել օդաչուական դպրոց, որպես կուրսանտ։ Ավարտելուց հետո ծառայել է ռազմական ավիացիայում:1926 թվականի օգոստոսին ողբերգականորեն զոհվել է Սևաստոպոլի մոտ տեղի ունեցած ավիացիոն աղետի հետևանքով[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.