From Wikipedia, the free encyclopedia
Իվան Բելլա (սլովակ.՝ Ivan Bella, մայիսի 21, 1964, Բրեզնո, Չեխոսլովակիա), առաջին սլովակ տիեզերագնաց, որն իրագործել է տիեզերական թռիք 1999 թվականի փետրվարին 7 օր 21 ժամ 56 րոպե տևողությամբ։
Իվան Բելլա Ivan Bella | |
---|---|
Ծնվել է | 1964 մայիսի 25 |
Ծննդավայր | Չեխոսլովակիա, Սլովակիա |
Քաղաքացիություն | Սլովակիա |
Մասնագիտություն | Օդաչու, Տիեզերագնաց |
Պարգևներ և մրցանակներ | |
Ivan Bella Վիքիպահեստում |
Իվան Բելլան ծնվել է 1964 թվականի մայիսի 21-ին Դոլնա Լեգոտա գյուղում, Բրեզնո քաղաքի շրջանում, Չեխոսլովակիայում (այժմ Սլովակիա[3])։ 1979 թվականին, դպրոցն ավարտելուց հետո մինչև 1983 թվականը Բելլան սովորել է Բանսկա-Բիստրիցայի զինվորական գիմնազիայում։ Այնուհետև ընդունվել է Զինվորական օդաչուական ակադեմիա (սլովակ.՝ Vysoká vojenská letecká škola SNP v Košiciach, 1993 թվականից հետո վերանվանված է Միլան Շտեֆանիկ Ռաստիսլավի անվան Ակադեմիա, սլովակ.՝ Vojenská letecká akadémia gen. M. R. Štefánika) Կոշիցեում, որը ավարտել է 1987 թվականին։
1987-1993 թվականներին Իվան Բելլան ծառայել է որպես օդանավորդ, այնուհետև՝ ավագ օդաչու կործանիչ-ռազմաճակատային օդանավատորմում Չեխոսլովակիայի ազգային բանակի Ռազմա-օդային ուժերում։ Այնուհետև մինչև 1998 թվականն աշխատել է որպես շտուրման 33-րդ էսկադրիլում կործանիչ-ռմբակոծիչ օդանավատորմում Սլովակիայի Ռազմա-օդային ուժերում (ՌՕՈւ), Մալացկի շրջանի բազայում, որտեղ թռչում էր ՄիԳ-21 և ՍՈւ-17 կործանիչներով։
Փետրվարի 6-ին ռուս-սլովակյան համատեղ «Շտեֆանիկ» ծրագրի նախապատրաստման նպատակով Բելլան Սլովակիայի ՌՕՈւ-ի չորս հոգիանոց խմբի կազմով ժամանեց Տիեզերագնացների Յու.Ա. Գագարինի անվան նախապատրաստական կենտրոն` բժշկական զննման[4]։ 1998 թվականի փետրվարի 24-ին Բելլան ու խմբի երեք անդամներն ընտրվեցին ռուս բժիշկների կողմից, իսկ մարտի 2-ին պաշտոնապես ընտրվեց սլովակյան կողմից։
1998 թվականի մարտի 23-ին Իվանը սկսեց նախապատրաստական աշխատանքներըՏիեզերագնացների Յու.Ա. Գագարինի անվան նախապատրաստական կենտրոնում[5], որտեղ մայիսի 25-ից մինչև օգոստոս անցավ ընդհանուր տիեզերական նախապատրաստում (ԸՏՆ) «СЛ» խմբի կազմում[6]։
Օգոստոսի 3-ին սլովակյան կողմը պաշտոնապես հայտարարեց «Союз ТМ-29» տիեզերանավի հիմնական կազմում Իվան Բելլի նշանակման մասին։ Օգոստոսի 15-ին անձնակազմը հաստատվեց Պետհանձնաժողովի կողմից[7] և օգոստոսի 27-ից մինչև 1999 թվականի փետրվարի 2-ը Բելլան անցավ թռիչքի անմիջական նախապատրաստում բորտինժեներ Ժան-Պյեր Էնյերեի և Վիկտոր Աֆանասևի հրամանատարությամբ։
1999 թվականի փետրվարի 20-ին «Союз ТМ-29» պիլոտավորվող տիեզերանավով իր առաջին թռիչքն իրագործեց՝ դառնալով առաջին սլովակ տիեզերագնացը (իսկ Սլովակիան՝ 29-րդ երկիրը, որն իր քաղաքացուն ուղարկեց տիեզերք)[6]։ Փետրվարի 22-ին «Союз ТМ-29»-ը կցվեց «Мир» ուղեծրային կայանին, որի վրա աշխատում էր ЭО-26 անձնակազմը, Գենադի Պադալկան և Սերգեյ Անդրեևը։
Այն բանից հետո, երբ անցկացվեցին պլանավորած փորձերը (մասնավորապես «Էնդոթեստ»-ի փորձը, որի նպատակն էր որոշել տիեզերագնացի նեյրո-էնդոկրին և այլ ֆիզիկական ֆունկցիաները ծանրաբեռնվածության տարբեր տեսակների ժամանակ և միկրոգրավիտացիայի սթրեսածին ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա[8]), անձնակազմի մեջ փոփոխություն արվեց։ Բելլան և Պադալկան վերադարձան Երկիր փետրվարի 28-ին «Союз ТМ-28» տիեզերանավով։ Իվան Բելլայի թռիչքը տևեց 7 օր, 21 ժամ և 56 րոպե։
Վերադառնալով Բելլան ստացավ փոխգնդապետի կոչում Սլովակիայի ՌՕՈւ-ում, իսկ 1999 թվականի հունիսի 21-ին պարգևատրվեց Արիության շքանշանով։
2001 թվականի օգոստոսին Իվան Բելլայի անունով կոչվեց 5|22901 Ivanbella Աստերոիդը։
2003 թվականին Իվան Բելլան ստացավ գեներալի կոչում և 2004 թվականին նշանակվեց որպես Ռուսաստանում Սլովակիայի դեսպանության զինվորական կցորդ։ Ըստ պաշտոնի Բելլան զբաղվում է սպառազինության և զինաթափության միջազգային համագործակցության խնդիրներով։ Տիեզերքի հետազոտման և օգտագործման խնդիրներով զբաղվող հանձնաժողովի անդամ է։
Բելլան ամուսնացած է և ունի երկու զավակ առաջին ամուսնությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.