Իսրայելի պաշտպանության բանակ
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելի պաշտպանության բանակ (եբրայերեն՝ צבא הגנה לישראל - Ցվա հագանա լե-Յիսրաել, կրճատ՝ եբրայերեն՝ צה"ל - Ցահալ), Իսրայել պետության բանակը և նրա անվտանգության գլխավոր մարմինը։ ՑԱԽԱԼ-ի ներկայիս պետն է գեներալ-լեյտենանտ Գադի Այզենկոտը։
Ցահալը կազմավորվել է պետության հիմնադրումից երկու շաբաթ անց, անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։ Իսրայելի ժամանակավոր կառավարությունը Դավիդ բեն Գուրիոնի գլխավորությամբ բանակի կազմավորման որոշում է կայացրել, և 1948 թվականի մայիսի 26-ին Դավիդ բեն Գուրիոնը ստորագրել է «Իսրայելի Պաշտպանության Բանակի մասին հրամանագիր»-ը (եբրայերեն՝ פקודת צבא הגנה לישראל)։
1948 թվականի հունիսի վերջին «Հագանա»-յի ղեկավարության և այլ ընդհատակյա ռազմականացված կազմակերպությունների («Էցել» և «Լեհի») ղեկավարների միջև համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ մարտական ստորաբաժանումները ինտեգրացվելու են Ցահալի հետ։ Բացառություն էին կազմում այդ կազմակերպությունների ստորաբաժանումները Երուսաղեմում, որոնց վրա այդ ժամանակ չէր տարածվում իսրայելական ինքնիշխանությունը[2][3]։ Քանի որ Ցահալի մեծ մասը կազմում էին «Հագանա»-յի անդամները, նա հիմնականում պահպանել է նրա կազմակերպական կառուցվածքը։