![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/IsraelAc.svg/langhy-640px-IsraelAc.svg.png&w=640&q=50)
Իսրայելի բնագիտական և հումանիտար ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելի բնագիտական և հումանիտար ակադեմիա (եբրայերեն՝ האקדמיה הלאומית הישראלית למדעים, բառացիորեն՝ «Իսրայելի գիտությունների ազգային ակադեմիա», անգլ.՝ Israel Academy of Sciences and Humanities), բարձրագույն ուսումնական հաստատություն Իսրայելում[8]։ Հիմնադրվել է Երուսաղեմում 1961 թվականին Իսրայելում բնական և հումանիտար գիտությունների բնագավառի գիտնականների միջև շփումների խթանման, պետական մարմիններին գիտական և տեխնիկական հարցերի շուրջ խորհրդատվության նպատակով։ Ակադեմիայում ընդգրկված են հարյուրավոր իսրայելցի գիտնականներ[9]։ Ակադեմիայի հիմնական շենքը գտնվում է Ալբերտ Այնշտայնի հրապարակում, Իսրայելի նախագահի նստավայրից ոչ հեռու։ Ակադեմիան ֆինանսավորում է Իսրայելի երկրաբանության, բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրությունները, Թալմուդի ուսումնասիրությունը, հրեական փիլիսոփայությունը, գրականությունը և եբրայերենը։ Միջազգային մակարդակում ակադեմիան մասնակցում է ՑԵՌՆ ֆիզիկական ծրագրերին և ղեկավարում է Այնշտայնի կրթաթոշակի հիմնադրամը։
Իսրայելի բնագիտական և հումանիտար ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և statutory corporation? |
Հիմնադրված է | 1959 և 1961[1] |
Անդամակցություն | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[2], Ասիայի գիտությունների ակադեմիաների և միությունների ասոցիացիա[3], International Union of Academies?[4], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[5], InterAcademy Partnership[6] և Միջազգային գիտական խորհուրդ[7] |
Երկիր | ![]() |
Կայք | academy.ac.il |
![]() ![]() Իսրայելի բնագիտական և հումանիտար ակադեմիա, Իսրայել | |
![]() |