![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/Earth_Day_Flag.png/640px-Earth_Day_Flag.png&w=640&q=50)
Ինտերնացիոնալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ինտերնացիոնալիզմ (լատին․՝ inter - «միջև» և natio - «ժողովուրդ»), ազգերի միջև բարեկամությունը և համագործակցությունը քարոզող գաղափարախոսություն[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/Earth_Day_Flag.png/640px-Earth_Day_Flag.png)
Կան ինտերնացիոնալիզմի մի շարք տարատեսակներ, որոնցից առանձնանում է պրոլետարական ինտերնացիոնալիզմը։ Այն մարքսիզմի ուսմունքում ցույց է տալիս տարբեր երկրների պրոլետարների միասնական պայքարը աշխատանքի շահագործման դեմ։ Մեր օրերում այս եզրույթով բնորոշվում է նաև ձախ գաղափարախոսությունը, որը փորձում է հանդես գալ գլոբալացման այլընտրանքային տարբերակով։ Հասկացությունը հակադրվում է ազգայնականացմանը։
Խորհրդային գաղափարախոսության մեջ պրոլետարական ինտերնացիոնալիզմը մի կողմից հակադրվում էր «բուրժուական ազգայնականացմանը», որը հասկացվում է որպես ազգայնականության գաղափարախոսություն և շովինիզմ, մյուս կողմից` «բուրժուական աշխարհաքաղաքացիությանը», որը քարոզում է սեփական ժողովրդի արժեքների համար պայքարից հրաժարումը։