![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/PortraitInigoJones.jpg/640px-PortraitInigoJones.jpg&w=640&q=50)
Ինիգո Ջոնս
From Wikipedia, the free encyclopedia
Ինիգո Ջոնս (Inigo Jones, հուլիսի 15, 1573(1573-07-15)[1][2][3][…], Smithfield, Անգլիայի թագավորություն - հունիսի 21, 1652(1652-06-21)[1][3][4][…], Լոնդոն, Անգլիական հանրապետություն[5]), անգլիացի ճարտարապետ։
Ինիգո Ջոնս անգլ.՝ Inigo Jones | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Inigo Jones |
Ծնվել է | հուլիսի 15, 1573(1573-07-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Smithfield, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 21, 1652(1652-06-21)[1][3][4][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիական հանրապետություն[5] |
Ոճ(եր) | վերածննդի ճարտարապետություն |
Ուշագրավ աշխատանքներ | St Paul's Church, Covent Garden? և Queen's Chapel? |
![]() |
Ճարտարապետություն ուսանել է Իտալիայում և Ֆրանսիայում (1596 թվականի և 1614 թվականի միջև)։ 1615 – 1643 թվականներին եղել է թագավորական շենքերի գլխավոր տեսուչ։ Լինելով Պալլադիոյի հետևորդը՝ կազմել է նրա տրակտատի մեկնաբանությունները (հրատարակվել են 1715 թվականին)։ Ջոնսը ձգտել է ազատել անգլիական ճարտարապետության միջնադարյան մնացուկներից, նրանում հաստատել դասական ճարտարապետության սկզբունքները՝ հորինվածքի հստակություն և համաչափությունների նրբագեղություն։
Գործերից են՝ Ուայթհոլլ պալատի անսամբլի նախագիծը (իրականացվել է միայն Բանկետինգ հաուսը 1619-1622 թթ.), թագուհու առանձնատունը Գրինվիչում (1616-1635 թթ.), Կոբեմհոլլ պալատի կենտրոնական մասը (Քենտ, 1620), Ուիլթոնհաուս պալատի ինտերիերը (Ոլիլտշիր, մոտ․ 1649-1652 թթ.)։ Աշխատել է նաև որպես թատերական նկարիչ։