From Wikipedia, the free encyclopedia
Ինգրիդ Անդրեևնա Օլերինսկայա (ռուս.՝ Ингрид Андреевна Олеринская, մարտի 14, 1992[1][2], Ռյազան, Ռուսաստան), ռուս կինոդերասանուհի։ Հայտնի է դարձել Ռոման Կարիմովի «Ոչ ադեկվատ մարդիկ» (2010) ֆիլմում կատարած նորամուտային դերից հետո։ Հայտնի է նաև «ՍՏՍ» հեռուստաալիքի «Նավ» (ռուս.՝ «Корабль», 2014) և «Լոնդոնգրադ։ Իմացեք մերոնց» (ռուս.՝ «Лондонград. Знай наших!», 2015) սերիալներում կատարած իր դերերով։
Ինգրիդ Օլերինսկայան ծնվել է 1992 թվականի մարտի 14-ին Ռյազանում։ Ինգրիդի խոսքով՝ իրեն նման անուն է տվել հայրը՝ ի պատիվ շվեդ դերասանուհի Ինգրիդ Բերգմանի[3]։
1-5-րդ դասարաներում ուսանել է Ռյազանի թիվ 25 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ մինչև 2007 թվականը սովորել է հանրակրթական վարժարանում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա։ 2009 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային համալսարանին կից վարժարանը, լիցեյում սովորելու հետ միաժամանակ մեկ տարի հաճախել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետին կից պատանի լրագրողի դպրոց[3]։
2009 թվականի ամռանն ընդունվել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի (ՄՄՊՀ) աշխարհագրական ֆակուլտետ։ Միաժամանակ մասնակցել է «Ոչ ադեկվատ մարդիկ» ֆիլմի քասթինգին, անցել է դրա հինգ փուլը, որից հետո հաստատվել է կնոջ գլխավոր դերի համար։ Ֆիլմում նկարահանվել է ՄՊՊՀ-ում սովորելու հետ միաժամանակ, մասնակիորեն հանձնել է առաջին քննությունները, որից հետո թողել է համալսարանը[3]։
2010 թվականին «Ոչ ադեկվատ մարդիկ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Օլերինսկայան շատ գովասանքի խոսքեր է ստացել։ Այսպես, «Մոսկովսկի կոմսոմոլեցը» «գրել է, որ Ինգրիդ Օլերինսկայան աստղ դառնալու հրաշալի շանսեր ունի, նա դրա համար ամեն ինչ ունի՝ տաղանդ, գեղեցկություն, բնածին արտիստիզմ[4]։ Այն փաստը, որ դերասանուհին, որը գլխավոր դեր է խաղացել ֆիլմում, դերասանական կրթություն չունի, Սանկտ Պետերբուրգի՝ կինոյին նվիրված «The Movie» ամսագիրը գրել է, որ այդ փաստը ևս մեկ ապացույց է «այն բանի, որ տաղանդը չի կարելի սովորել։ Այն կամ կա, կամ չկա»[5]։ Դրա հետ մեկտեղ, «Իզվեստիա» թերթը կարծիք է հայտնել այն մասին, որ երիտասարդ ռեժիսոր Ռոման Կարիմովի՝ այդ կինոնկարում դերասանների հետ աշխատելու անկարողության պատճառով Օլերինսկայան երևում է որպես Ակինշինայի նմանակ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.