Ինգոլշտադտ
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Ինգոլշտադտտ (գերմ.՝ Ingolstadt), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում, Դանուբ գետի ափին, Մյունխենից A9 ավտոմայրուղով 70 կիլոմետր դեպի հյուսիս, Նյուրնբերգից շուրջ 90 կիլոմետր դեպի հարավ։ Քաղաքի բնակչության թվաքանակը մոտավորապես 125,000 է, մետրոպոլային ողջ տարածքինը՝ շուրջ 300,000։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ինգոլշտադտ | |||||
գերմ.՝ Ingolstadt | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Վերին Բավարիա | ||||
Ներքին բաժանում | Ingolstadt Mitte?, Ingolstadt Northwest?, Q1379138?, Q1663259?, Q1371810?, Oberhaunstadt?, Q1276692?, Friedrichshofen-Hollerstauden?, Q27435467?, Ingolstadt Südost?, Q27435464? և Q27431368? | ||||
Հիմնադրված է | 1200 թ. | ||||
Առաջին հիշատակում | 806 | ||||
Մակերես | 133,35 կմ² | ||||
ԲԾՄ | 374 մետր, 376 մետր, 368 մետր | ||||
Բնակչություն | ▲142 308 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 08424, 0841, 08450, 08458 և 08459 | ||||
Փոստային դասիչ | 85049, 85057, 85051, 85053 և 85055 | ||||
Ավտոմոբիլային կոդ | IN | ||||
Պաշտոնական կայք | ingolstadt.de(գերմ.) | ||||
| |||||
Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված դամբանը վկայում է, որ քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր եղել է առնվազն 1800 տարի առաջ։ Պատմական փաստաթղթերում Ինգոլշտադտն առաջին անգամ հիշատակվել է 806 թվականին (Կառլոս Մեծի կտակում)։ Մոտավորապես 1250 թվականին Ինգոլշադին շնորհվել է քաղաքի կարգավիճակ և դրամ հատելու իրավունք;
1255-ից գտնվել է Վերին Բավարիայի ենթակայության ներքո, 1392-1445 թթ. եղել Բավարիայի դուքսերի նստավայրը (այնուհետև նրանց աթոռանիստը դարձել է Բավարիա-Լանդսհուտը)[2]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի ապագա նախագահ Շառլ դը Գոլը՝ որպես ռազմագերի, բանտարկված է եղել Ինգոլշտադտի մոտ գտնվող կալանատեղի-ճամբարում, որ Գերմանիայում ամենաընդարձակներից մեկն էր։ Դը Գոլն այնտեղից փախուստի հինգ անհաջող փորձ է կատարել։
Քաղաքում գործում է Audi ավտոմեքենաների արտադրության մասնաճյուղ[3] և ավտոարտադրությանն առնչվող բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպես նաև բավարական գարեջրի չորս գործարան։ Ինգոլշտադտը միաժամանակ տրանսպորտային կարևոր հանգույց է. այստեղով անցնում են Մյունխենն ու Բեռլինը և գերմանական խոշոր այլ քաղաքներ միմյանց կապող ավտոմայրուղիներ ու երկաթգծեր։
Քաղաքում գործում են երկու քոլեջ, 1492 թվականից՝ Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանը։ 1510 թվականին այդ համալսարանում է դասավանդել կաթոլիկ աստվածաբան, պրոֆեսոր Յոհաննես Էկկը, ում ջանքերով համալսարանը վերածվել է այսպես կոչված՝ հակառեֆորմացիայի ինտելեկտուալ կենտրոնի[4]։
Ինգոլշտադտը համբավվել է նաև նրանով, որ այստեղ են ծավալվում հրեշաստեղծ գիտնական Ֆրանկենշթեյնի մասին Մերի Շելլիի գրած և 1818 թվականին հրատարակած վեպի գործողությունները։
Ինգոլշտադտը գործընկերային հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[5].
Seamless Wikipedia browsing. On steroids.