From Wikipedia, the free encyclopedia
Ինարի կամ Ինարիյարվի (ֆիններեն՝ Inarijärvi, շվեդ.՝ Enare träsk, նորվ.՝ Enaresjøen), լիճ Ֆինլանդիայի Լապլանդիա նահանգի հյուսիսարևելյան մասում։ Ֆինլանդիայի մեծությամբ երրորդ լիճն է։ Գտնվում է բևեռային շրջանից հյուսիս։
Ինարի | |
---|---|
Տեսակ | լիճ, ջրամբար և lake or pond? |
Երկիր | Ֆինլանդիա[1] |
Վարչատարածք | Ինարի[1] |
Երկարություն | 80 կմ |
Լայնություն | 50 կմ |
ԲԾՄ | 118,03 մետր և 115,67 մետր |
Խորություն | 92 մետր |
Շրջանագծի երկարություն | 3308 կմ |
Մակերես | 1084 կմ² |
Ծավալ | 15,9 կմ³ և 2 584 000 000 մ³ |
Ջրի պահման ժամանակ | 3,4 տարի[2] |
Ջրահավաքի տարածք | Paatsjoki basin? |
Ավազանի տարածք | 14 512 կմ² |
Ավազանի երկիր | Ֆինլանդիա |
Լիճ հոսող գետ | Ivalo River? և Juutuanjoki? |
Լճից հոսող գետ | Paatsjoki?[3] |
Գտնվում է տեկտոնա-սառցադաշտային ծագման ընդարձակ իջվածքում, 144 մ բարձրության վրա։ Մակերեսը՝ 1040,28 կմ²։ Խորությունը՝ մինչև 92 մետր։ Տեղակայված է ծովի մակարդակից 119 մ բարձրության վրա[4]։
Լճի ափին գտնվում են հետևյալ բնակավայրերը՝ Պարտակո, Վյայուլյա, Ինարի, Կոպելո և այլն[5]։
Լիճ | Ջրի մակերևույթի մակերեսը, կմ² | Ծավալը, կմ³ | Գտնվելու վայրը (երկիր) |
---|---|---|---|
Լադոգա | 17700 | 908 | |
Օնեգա | 9720 | 285 | |
Վեներն | 5550 | 180 | |
Չուդ և Պսկով | 3550 | 25,2 | |
Վեթեռն | 1900 | 72 | |
Սայմա | 1800 | 36 | |
Սպիտակ | 1290 | 5,2 | |
Վիգօզերո | 1140 | 7,1 | |
Մելարեն | 1140 | 10,0 | |
Պյայաննե | 1065 | ... | |
Իլմեն | 1200 | 12,0 | |
Ինարի | 1000 | 28,0 |
Լճի ափերը ճահճացված են, խիստ կտրտված։
Լիճ են թափվում 20-ից ավելի գետեր, որոնցից ամենախոշորը Կաամասյոկի և Իվալոյոկի գետերն են։
Սկիզբ է առնում Պատսոյոկի գետը (Պազ, Բարենցի ծովի ավազան)։
Լիճը սառչում է նոյեմբերից մինչև մարտ։
Լճի վրա կան 3318 կղզիներ, որոնցից ամենահայտնին Խաուտուումաասաարի կղզին է (կղզի-գերեզմանոց), որը գերեզմանոց էր ծառայում հին սաամների համար, Ուկոնկիվի (Ուկկո քար) կղզին, որը Լապլանդիայի հնագույն բնակիչների համար զոհաբերությունների վայր էր համարվում։ Ուկոնկիվի կղզին Ֆինլանդիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակի թեկնածու է[7]։
Գետում տարածված է կարմրախայտը, լճային սաղմոնը, պերկեսը, գայլաձուկը և այլ ձկնատեսակներ։ Տարածված է ձկնորսությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.