From Wikipedia, the free encyclopedia
Իմպալա[1], կամ սև այծքաղ (լատին․՝ Aepyceros melampus), միջին չափի աֆրիկական այծքաղ[2]։ Վիթերի հետ արտաքին նմանության պատճառով իմպալային հաճախ դասել են վերջիններիս շարքին, սակայն նորագույն հետազոտությունների համաձայն՝ նրա ավելի մոտ ազգականները բուբալներն են։
Իմպալա | |
Իմպալա (արու) | |
Իմպալա (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Սնամեջ եղջերավորներ (Bovidae) |
Ցեղ | Aepyceros |
Տեսակ | Իմպալա (A. melampus) |
Միջազգային անվանում | |
Aepyceros melampus Lichtenstein, 1812 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Արու իմպալաների մարմնի երկարությունը կազմում է 125-160 սանտիմետր[3], իսկ էգերինը՝ 120-150 սանտիմետր, վզակոթում բարձրությունը համապատասխանաբար 80-95 և 75-90 սանտիմետր է, իսկ պոչինը՝ 30-45 սանտիմետր։ Արուները կշռում են 45-80, իսկ էգերը՝ 40-60 կիլոգրամ։ Գունավորումը շագանակագույն է, կողերը՝ ավելի բաց։ Որովայնը, կրծքավանդակը, պարանոցը և կզակը սպիտակ են։ Հետևի ոտքերի երկու կողմերով անցնում են սև զոլեր[4], հետևի ոտքերի սմբակների վրա աճում է մազերի սև փունջ։ Գլուխը փոքր է, աչքերը մեծ են, ականջները նեղ են և սուր։ Արուների գլխի վրա կան եղջյուրներ, որոնք հասնում են մինչև 92 սանտիմետր երկարության և աճում են դեպի հետ, կամ դեպի վեր։
Իմպալաները այծքաղների ամենատարածված տեսակներից են, նրանց արեալն ընդգրկում է Քենիայի և Ուգանդայից մինչև Բոտսվանա և Հարավային Աֆրիկա։ Այս տարածությունից մեկուսացված՝ Անգոլայի և Նամիբիայի սահմանային շրջանում ապրում է ևս մեկ պոպուլյացիա։ Այն համարվում է ինքնուրույն ենթատեսակ (A. m. petersi), որին կարելի է տարբերակել մռութների սև գունավորմամբ։ Այդ իմպալաներն ապրում են հիմնականում բաց սավաններում։
Զուգավորման ընթացքում, որպես կանոն, միայն մեկ արու է պաշտպանում էգերի հոտը։ Նա հպարտորեն շրջանցում է հոտը բոլոր կողմերից, ցույց է տալիս իր եղջյուրները, սեղմում ականջները և բարձրացնում պոչը։ Արուների մարտերը հարեմի համար սովորաբար բաժանվում են երեք փուլի։ Առաջին փուլում գոտեմարտին կոչ անողը ցուցադրում է իր լուսավոր որովայնը, հորանջում ու հանում լեզուն։ Դրանից հետո նա իջեցնում է գլուխը, ինչը պայքարի ազդանշան է։ Երկրորդ փուլում մրցակիցները կանգնում են դեմ դիմաց՝ բարձրացրած գլուխներով և սկսում են հրել միմյանց։ Եթե մրցակիցներից ոչ մեկը չի հանձնվում, ապա գործի են դրվում եղջյուրները, որոնք խաչում են իրար ու ճնշում միմյանց վրա՝ ստիպելով հակառակորդին ընկրկել։ Եթե դա էլ արդյունք չի տալիս, մենամարտը նորից սկսվում է երկրորդ փուլից։ Արյուն, որպես կանոն, նման մենամարտերում չի լինում։
Էգ իմպալաները մատղաշ անասունների հետ ապրում են 10-100 առանձնյակից կազմված հոտերում։ Առանձին հոտեր են ձևավորում երիտասարդ և տարեց արուները, որոնք չեն կարողանում պաշտպանել սեփական տարածքը։ Միջին տարիքի արուներն ապրում են միայնակ և յուրաքանչյուր էգին համարում են իրենցը, եթե այն գտնվում է իրենց տարածքում։ Ցատկոտում են օդ բարձրանալով. կենդանին մի պահ կախվում է օդում՝ այդ ժամանակ ծալելով բոլոր ոտքերն ու ետ շպրտելով գլուխը։ Այդ թռիչքների բարձրությունը հասնում է 3 մետրի, իսկ երկարությունը՝ նույնիսկ 10 մետրի։ Փրկվելով հետապնդումից՝ իմպալաները սլանում են՝ բառացիորեն թռչելով բոլոր հանդիպող թփերի միջոցով։ Փախչելով գիշատիչներից՝ իմպալաները կարող են զարգացնել բարձր արագություններ և ցատկել մինչև 9 մետր։ Այնուամենայնիվ, նրանք ավելի շատ նախընտրում են ապաստան գտնել, քան հույսը դնել իրենց արագության վրա։
Սնվում են թփերի տերևներով, թփուտների ընձյուղներով և բողբոջներով, բայց հաճախ ուտում են նաև խոտաբույսեր։ Նրանք ունեն ամեն օր ջուր խմելու անհրաժեշտություն և երբեք չեն հեռանում աղբյուրների մոտից։ Սնվում են, ինչպես շատ այլ այծքաղներ՝ առավոտյան և երեկոյան, իսկ օրվա տաք ժամերն անց են կացնում թփերի ստվերում կամ ակացիայի հովանու տակ հանգստանալով և որոճելով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.