From Wikipedia, the free encyclopedia
Իլիփիա (նաև Էյլիթիա/Իլիթիա, հին հունարեն՝ Εἰλείθυια, միկեն․ e-re-u-ti-ja՝ Էլիփիա[1]), անտիկ դիցաբանության մեջ[2] աստվածուհի, որը օգնում էր ծննդաբերության ժամանակ։ Առանց նրա օգնության ծննդաբերությունը չէր իրականանում։ Իլիփիան հաճախ Հերայի և Արտեմիսի հատկանիշն է, հաճախ առանձին էակ։ Ըստ Հեսիոդոսի՝ Իլիփիսը Զևսի և Հերայի դուստրն էր[3]։ Ըստ կրետական տարբերակի, Հերայի դուստրն է և ծնվել է Ամնիսում[4]։ Ամնիսում էլ հենց հայտնաբերվել է Գծային գիր Բ-ն Իլիփիայի համար զոհաբերությունների մասին նշումով։
Իլիփիա | |
---|---|
Տեսակ | աստվածուհի և հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Լուցինա |
Հայր | Զևս |
Մայր | Հերա |
Ասպարեզ | ծննդաբերություն |
Eileithyia Վիքիպահեստում |
Հոմերը ասել է, որ մի քանի Իլիփիա է եղել, որոնք Հերայի դուստրերն են[5]։ Սակայն Հոմերոսը և Պինդարոսը հիշատակում են նրան եզակի թվով[6]։ Նա հիշատակվել է Ոդիսականում (XIX 189)։ Ոդիսականում նշված է, որ Իլիփիան մեծ է Կրոնից նրան նմանացնում են ճակատագրի աստվածուհու հետ[7] և Էրոտի մայրը[8]։ Ըստ Կալիմաքոսի, Քարիտները Իլիփիայի դուստրերն են[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.