From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա Ֆյորելլա Էլետտրա Ջովաննա Ռոսսելլինի (իտալ.՝ Isabella Fiorella Elettra Giovanna Rossellini, հունիսի 18, 1952[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի կինոդերասանուհի և մոդել։
Իզաբելլա Ռոսսելլինի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 18, 1952[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն՝ | Իտալիա ԱՄՆ Շվեդիա |
Մասնագիտություն՝ | մոդել, կինոռեժիսոր, ինքնակենսագիր, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000618 |
Ծնվել է 1952 թվականի հունիսի 18-ին շվեդական հայտնի դերասանուհի Ինգրիդ Բերգմանի և իտալացի կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսսելլինիի ընտանիքում։ Նա ունի երկվորյակ քույր՝ Իզոտտա։ Նրա ճանաչված դերերից մեկը խաղացել է Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» (1986) ֆիլմում։
1979-1983 թվականներին ամուսնացած էր ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ։ Վերջինիս հետ ամուսնալուծվելուց հետո Իզաբելլան ամուսնացավ Ջոն Վիդեմաննի հետ, նրանք ունեցան դուստր՝ Էլետտրային։ Ավելի ուշ հանդիպում էր Դեյվիդ Լինչի, Գարի Օլդմենի և Գրեգորի Մոշերի հետ։
Ռոսսելլինին հաճախ էր հայտնվում՝ Vogue, Marie Claire, Harper's Bazaar, Vanity Fair ամսագրերի շապիկներին։ 1982 թվականից նա դառնում է Lancome կոսմետիկ ընկերության գովազդային դեմք։ Նրա դուստր Էլետտրա Վիդեմանն-Ռոսսելլինին նույնպես ներկայացնում է այդ ընկերության արտադրանքը։
Իզաբելլա Ռոսսելլինին հանդիսանում է երեք գրքերի հեղինակ։ 1997 թվականին հրատարակվեցին մեմուարները՝ «Some of Me»: 2002 թվականին լույս տեսավ դերասանուհու երկրորդ գիրքը՝ «Looking at Me», նվիրված լուսանկարներին ու լուսանկարիչներին։ 2006 թվականին Իզաբելլան հրատարակեց իր հորը նվիրված վեպ՝ «Remembering Roberto Rossellini»: Իզաբելլան հանդիսանում է վայրի բնության պաշտպանության շարժման ակտիվիստ։ Նա «Seduce me» մինի-սերիալի հեղինակն է, որը նվիրված են կենդանիների որոշ տեսակների բազմացման յուրահատկություններին։
Դերասանական աշխատանքներ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.