From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա Մարիա Սյուզան Թոդ (անգլ.՝ Isabella Maria Susan Tod, 1836[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1896[1]), շոտլանդացի ֆեմինիստ, կանանց իրավունքների համար պայքարող և Իռլանդիայում արհմիութենական քաղաքական գործիչ։
Իզաբելլա Թոդ անգլ.՝ Isabella Tod | |
---|---|
Ծնվել է | 1836[1] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | 1896[1] |
Քաղաքացիություն | Շոտլանդիա և Իռլանդիա |
Մասնագիտություն | սուֆրաժիստ, սուֆրաժիստ և քաղաքական գործիչ |
Թոդը ծնվել է Էդինբուրգում։ Կրթություն ստացել է տանը մորից՝ Մարիա Իզաբելլա Վադելից, որը եկել էր Իռլանդիայի Մոնագան շրջանից։ Նրա հայրը էդինբուրգցի վաճառական Ջեյմս Բենքս Թոդն էր[2]։ 1850-ականներին Իզաբելլա Թոդը մոր հետ տեղափոխվել է Բելֆաստ։ Նա իր ներդրումն է ունեցել մի շարք թերթերում, այդ թվում՝ «Հյուսիսային Վիգի» և Դուբլինի համալսարանի հանդեսում։
Իզաբելլա Թոդը հիմնել է Հյուսիսիռլանդական կանանց սուֆրաժիստական միությունը, որը հետագայում դարձել է Իռլանդացի կանանց սուֆրաժիստական միություն։
Մարգարետ Բայերսի հետ նա հիմնել է Բելֆաստի կանանց սթափության (չափավորության) ասոցիացիան[3]։
Իռլանդիայի ինքնավարության հարցով Լիբերալ կուսակցության պառակտումից հետո Թոդը դարձել է Բելֆաստում կանանց լիբերալ ունիոնիստական ասոցիացիայի կազմակերպիչը։
Թոդը մահացել է 1896 թվականի դեկտեմբերի 8-ին, Բելֆաստում։ Թաղված է Հարավային Բելֆաստի Բալմորալ գերեզմանատանը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.