Իզաբել Բուիս
From Wikipedia, the free encyclopedia
Իզաբել Բուիս (ֆր.՝ Isabelle Bouysse, նոյեմբերի 23, 1968(1968-11-23)[1], Սեն Մոր դե Ֆոսե, Վալ-դը-Մարն, Ֆրանսիա)՝ ֆրանսիացի դերասանուհի և հեռուստավարուհի։ Հեռուստատեսային կարիերան սկսել է որպես պարուհի Ժակ Մարտինի, Պատրիկ Սեբաստենի և Դորոտեի ծրագրային հաղորդումներում։ 1990-ական թվականների սկզբում նկարահանվել է AB Productions-ի կողմից թողարկված սերիալների դրվագներում, ինչպիսիք են «Ողջո՜ւյն տղամարդիկ» և «Էլենն ու երեխաները», ապա մշտական դեր է ստացել «Խաչմերուկի կիրք» նախագծում։ Սերիալի փակումից հետո նկարահանվել է «Սիրո արձակուրդ», «Էլենն ու երեխաները» և «Սիրո երազանքը» շարքում, նախ դրվագներում, ապա գլխավոր հերոսներից մեկի` Ժաննա Գարնեերի դերում։
Իզաբել Բուիս ֆր.՝ Isabelle Bouysse | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1968(1968-11-23)[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Սեն Մոր դե Ֆոսե, Վալ-դը-Մարն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի և հեռուստահաղորդավարուհի |
Ընտրանի | Q3207960?, Holidays of Love? և Les Mystères de l'amour? |
Ամուսին(ներ) | Jean-Luc Azoulay? |
Երեխա(ներ) | Adam Azoulay? |
Ինչպես AB Productions-ի իր կոլեգաները, հեռուստատեսային շարքի մեջ, այդ ընկերության լուծարումից հետո Իզաբել Բուիսիի համար դժվար էր ստանալ գլխավոր դեր հեռուստաընկերություններում։ 2008-2009 թվականներին Պատրիկ Պյուիդեբայի հետ եղել է IDF1 հեռուստաալիքի առավոտյան ծրագրի հաղորդավար[2]։ 2010 թվականին նկարահանվել է «Սիրո արձակուրդ» սերիալի «Գաղտնի սեր» շարքում։
Զբաղեցնում է նաև JLA Holding գլխավոր տնօրենի պաշտոնը, որը 1999 թվականից առանձնացել է AB Productions-ից։
Ամուսնացել է Ժան-Լյուկ Ազուլեի հետ, ով AB Productions և JLA Holding-ի հիմնադիրներից մեկն է։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ Ադամ (ծնվել է նոյեմբերի 11-ին, 2000 թվական) և Ժաննա (ծնվել է հունիսի 11-ին, 2003 թվական)։