Իդֆուի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հորի կամ Իդֆուի տաճարը եգիպտական տաճար է, գտնվում է Վերին Եգիպտոսի Իդֆու քաղաքում, որը տեղակայված է Նեղոսի արևմտյան ափին։ Քաղաքը Հելլենականության դարաշրջանում հայտնի էր Koinē Greek: Ἀπόλλωνος πόλις և Լատիներենում որպես Ապոլոնոպոլիս Մագնա /Apollonopolis Magna/, եգիպտական դիցաբանության գլխավոր աստված Հորի անունով, որը համաձայն հունական մեկնաբանության ճանաչվել է որպես Ապոլլոն[3]։ Այն Եգիպտոսի լավագույն պահպանվող սրբավայրերից մեկն է։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 237 -57 թվականներին Պտղոմեոսյան թագավորության կողմից։ Պատերի գրված արձանագրությունները կարևոր տեղեկություն են տալիս հելլենականության դարաշրջանում Եգիպտոսի լեզվի, առասպելների և կրոնի մասին։ Մասնավորապես, տաճարի պատերի վրա մակագրված տեքստերը «մանրամասներ են ներկայացնում ոչ միայն տվյալ կառույցի վերաբերյալ, այլ նաև տեղեկություններ են պահպանում այս և բոլոր մյուս տաճարների առասպելական մեկնաբանության մասին ՝ որպես Արարչագործության կղզի»[4]։ Կան նաև «Սրբազան դրամայի կարևոր տեսարաններ և մակագրություններ, որոնք առնչվում են Հորուսի և Սեթի միջև դարավոր հակամարտությանը»[4]։ Դրանք թարգմանվել են գերմանական Իդֆու նախագծի կողմից։
Իդֆուի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Հին Եգիպտոսի տաճար, տաճար, ավերակներ և հնագիտական հուշարձան |
Երկիր | Եգիպտոս |
Տեղագրություն | Իդֆու[1] և Ասուան[2] |
79 մետր | |
Երկարություն | 137 մետր |
Լայնություն | 79 մետր |
Բարձրություն | 36 մետր |
Շինանյութ | ավազաքար |
Edfu Temple Վիքիպահեստում |
Իդֆուն մի քանի տաճարներից մեկն էր, որոնք կառուցվել էին Պտղոմեացիների թագավորության ժամանակաշրջանում, այդ թվում ՝ Դենդերա տաճարի համալիրը, Իսնա, Կոմ Օմբոյի և Ֆիլայի տաճարները։ Դրա չափերն արտացոլում են ժամանակի հարաբերական բարգավաճումը[5]։ Ներկայիս տաճարը, որի կառուցման աշխատանքները սկսվել են մ․ թ․ա․ 237 թվականի օգոստոսի 23-ին «ի սկզբանե բաղկացած էր մի սյունասրահից, երկու լայնակի սրահներից և ապաստանից, որը շրջապատված էր աղոթատեղիներով»[6]։ Շինարարությունը սկսցել է Պտղոմեոս III Էվերգեթի օրոք և ավարտվել մ․ թ․ ա․ 57 թվականին, Պտղոմեոս XII Աուլետեսի օրոք։ Այն կառուցվել է ավելի վաղ, փոքր տաճարի տեղում, որը նույնպես նվիրված էր Հորին, թեև նախորդ կառույցը արևելքից արևմուտք էր, այլ ոչ թե հյուսիսից հարավ, ինչպես ներկայիս տարածքում է։ Քանդված դարպասը գտնվում է ներկայիս տաճարի արևելքում․ հայտնաբերվել են գրավոր վկայություններ, որոնք ցույց են տալիս Եգիպտոսի նոր թագավորության կառավարիչների՝ Ռամզես I, Սեթ I և Ռամզես II կառավարության օրոք կառուցվող շենքի նախագիծը։
Նեկտանեբո II-ի մասին նաոսն՝ ավելի վաղ կառույցի մասունքը առանձին շինություն է, իսկ տաճարը շրջապատված է ինը մատուռներով[7]։
Թեոդոսիոս Ա Մեծի հալածանքներից հետո, և 391 թվականին Հռոմեական կայսրության տարածքում ոչ քրիստոնեական երկրպագությունը արգելող գործողությունների ժամանակ Իդֆուի տաճարը դադարել է օգտագործվել որպես կրոնական հուշարձան։ Ինչպես ամենուր, տաճարի փորագրված հարթաքանդակներից շատերը քանդվեցին քրիստոնեական հավատքի հետևորդների կողմից, որոնք եկել էին իշխելու Եգիպտոսում։ Հիպոստիլային դահլիճի սևացած առաստաղը, որն այսօր տեսանելի է, համարվում է կրոնական պատկերների ոչնչացմանն ուղղված հրկիզման արդյունք, որն այն ժամանակ համարվում էր հեթանոսական։
Դարեր շարունակ տաճարը թաղված է եղել 12 մետր խորությամբ անապատային ավազի շերտերի տակ։ Տեղի բնակիչները տներ էին կառուցում հենց տաճարի տարածքում։ 1798 թվականին, երբ տաճարը նույնականացվել է ֆրանսիական արշավախմբի կողմից, տեսանելի էին միայն տաճարի սյուների վերին մասերը։ 1860 թվականին ֆրանսիացի եգիպտաբան Օգյուստ Մարիետը սկսեց Իդֆու տաճարը ավազներից ազատելու աշխատանքները։
Իդֆուի տաճարը գրեթե չի տուժել և հին եգիպտական տաճարի շատ լավ օրինակ է[8]։ Իդֆուի տաճարի հնագիտական նշանակությունն ու պահպանման բարձր վիճակը այն դարձրին Եգիպտոսի զբոսաշրջության կենտրոն և նավերի կանգառ, որոնք նավարկում էին Նեղոսով։ 2005 թվականին նորոգվեց տաճարի մուտքը՝ այցելուների կենտրոն և սալիկապատ ավտոկայանատեղի ավելացնելով[9]։ 2006 թվականի վերջին ավելացվեց բարդ լուսավորության համակարգ, որը թույլ կտա գիշերային այցելություններ կատարել[10]։
Իդֆուի տաճարը Հորին և Հաթորին նվիրված ամենամեծ տաճարն է[4]։ Այն Հորին նվիրված տոնակատարությունների անցկացման կենտրոնն էր։ Ամեն տարի «Հաթոր աստվածուհին Դենդերի իր տաճարից մեկնում էր հարավ, որպեսզի այցելի Հորին, և նրանց սուրբ ամուսնությունը նշող այս իրադարձությունը մեծ փառատոնի և ուխտագնացության առիթ էր»[8]։
Իդֆուի տաճարը օրինակ է ծառայում Լիդս Հոլբեքի տաճարի աշխատանքների համար,։ Իդֆուի բակի սյուները ճշգրիտ պատճենված են շենքի ճակատին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.