ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ Մարի Վիեն (ֆր.՝ Joseph-Marie Vien; հունիսի 18, 1716[1][2][3][…], Մոնպելիե - մարտի 27, 1809[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ։
Ժոզեֆ Մարի Վիեն ֆր.՝ Joseph-Marie Vien | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1716[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնպելիե |
Մահացել է | մարտի 27, 1809[1][2][3][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Երկեր | Two Women Bathing? և The sweet melancholy? |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ և դիզայներ |
Ամուսին | Marie-Thérèse Reboul?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Թագավորի առաջին նկարիչ, Պահպանողական սենատի անդամ և տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Երեխաներ | Joseph-Marie Vien the younger?[4] |
Joseph-Marie Vien Վիքիպահեստում |
Նկարել սովորել է Նկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում, նկարիչ Շառլ-Ժոզեֆ Նատուարի գլխավորությամբ, նրա օգնությամբ մասնակցել է նաև Փարիզյան սալոնների ցուցահանդեսներին։ 1743 թվականին արժանացավ Գրան Պրիի, և ստացել է թագավորական կրթաթոշակ՝ դեպի Իտալիա իր ուսումնական մեծ ճանապարհորդության համար։ 1744 թվականի սկզբին ժամանեց Հռոմ, որտեղ ընդունվեց Հռոմի ֆրանսիական ակադեմիա։
Ֆրանսիա վերադառնալուց հետո ապրել և աշխատել է որպես ազատ նկարիչ, 1750 թվականին բացեց նկարչության սեփական դպրոցը։ 50-ականներին վայելեց արվեստի հանրաճանաչ պատմաբան, գեղանկարչության սիրահար կոմս դե Կեյլուսի հովանավորչությունը։ Նրան օգնել է նաև Դիդրոն, որը նրա նկարները գովազդում էր իր ընկերների և ծանոթների մոտ։ 1781 թվականին վերադարձավ Փարիզ և 1789 թվականին նշանակվեց Լյուդովիկոս XVI թագավորի գլխավոր պալատական նկարիչը։
Ֆրանսիական հեղափոխության սկզբնական շրջանում մնաց աննկատ, սակայն Նապոլեոն I իշխանության գալուց հետո հայտնվեց առաջին կոնսուլայի ուշադրության կենտրոնում։ Կայսերական գահը Ֆրանսիային միացնելով (1804 թ.) Նապոլեոնը Վիենին նշանակեց սենատոր և Կայսրության կոմս։ Վիենի ստեղծագործությունները արտահայտում են ֆրանսիական գեղանկարչության ռոկոկո ոճից վաղ կլասիցիզմի անցումը։ Նկարչի բազմաթիվ աշակերտներից արժե հիշատակել Ժան Լուի Դավիդի անունը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.