From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ Բոնապարտ (ֆր.՝ Joseph Bonaparte), Ջուզեպպե Բոնապարտ (իտալ.՝ Giuseppe Buonaparte), Խոսե Բոնապարտ (իսպ.՝ José I Bonaparte հունվարի 7, 1768[1][2][3][…] կամ 1768, Corte[4] - հուլիսի 28, 1844[1][2][4][…] կամ 1844, Ֆլորենցիա, Իտալիա[4]), Կարլո և Լետեցի Բոնապարտների առաջնեկը[6], Նապոլեոն I-ի մեծ եղբայրը, Նեապոլի թագավոր 1806-1808 թվականներին, Իսպանիայի թագավոր 1808-1813 թվականներին՝ Իոսիֆ I Նապոլեոն անվան տակ (իսպ.՝ José I Napoleón)[7]:
Ժոզեֆ Բոնապարտ իսպ.՝ José Bonaparte ֆր.՝ Joseph Bonaparte | |||
Ժոզեֆ Բոնապարտի դիմանկարը | |||
| |||
---|---|---|---|
1806 - 1808 | |||
Նախորդող | Ֆերդինանտ I | ||
Հաջորդող | Ժոեկիմ Մյուրատ | ||
| |||
1808 - 1813 | |||
Նախորդող | Ֆերդինանտ VII | ||
Հաջորդող | Ֆերդինանտ VII | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, սպա և ռազմական գործիչ | ||
Դավանանք | կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | հունվարի 7, 1768[1][2][3][…] կամ 1768 | ||
Ծննդավայր | Corte[4] | ||
Վախճանի օր | հուլիսի 28, 1844[1][2][4][…] կամ 1844 | ||
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] | ||
Թաղված | Հաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար | ||
Դինաստիա | Բոնապարտներ | ||
Քաղաքացիություն | Ֆրանսիա | ||
Հայր | Կառլո Բուոնապարտ | ||
Մայր | Լետիցիա Ռամոլինո | ||
Ամուսին | Julie Clary? | ||
Զավակներ | Zénaïde Bonaparte?[5], Charlotte Napoléone Bonaparte?[5], Félix-Joseph-François de Lacoste? և Júlia Bonaparte?[3] | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ստանալով կրթություն Օթենի ճեմարանում՝ Ժոզեֆը հոր մահից հետո վերադարձել է Կորսիկա ընտանիքին աջակցելու համար, ունեցել է փաստաբանական պրակտիկայի, բայց 1793 թվականին, մոր հետ բնակություն է հաստատել Մարսելում։
Նախաձեռնել է մասոնություն 1793 թվականի հոկտեմբերի 8-ին Մարսելի արևելքում։ Նա եղել է Մեծ Ֆրանսիայի արևելքի մեծ վարպետ, և 1804 թվականին ընտրվել է Մեծ Իտալիայի արևելքի մեծ վարպետ Իտալիայում[8]։
Քաղաքականությամբ զբաղվել է եղբոր հետ միաժամանակ, 1796 թվականից հինգ հարյուրների խորհրդի պատգամավոր, մասնակցել է եղբոր արշավներին և կնքել պայմանագրեր Հանրապետության անունից։ 1797 թվականին նա հանդիսացել է Հռոմի դեսպանը, ապա հինգ հարյուրների Խորհրդի անդամ և քարտուղար, 18-րդ բրյումերից հետո պետական խորհրդատու։ Երբ Նապոլեոնը ստացել է կայսեր տիտղոսը, Ժոզեֆը դարձել է սենատոր և ֆրանսիական կայսերական տան արքայազն։
1805 թվականին նրան հանձնարարվել է Նեապոլի դեմ ուղղված բանակի ղեկավարությունը և 1806 թվականին նա նշանակվել է Նեապոլի թագավոր։
1808 թվականին ստանալով Իսպանիայի թագը, նա փոխանցել է Նեապոլիտանական գահը Մյուրատին և հուլիսի 20-ին մտել է Մադրիդ։ 1808-ից 1813 թվականներին Ժոզեֆը իսպանիայի թագավոր էր։ Ունեցել է նաև Ֆրանսիայի ավանդական տիտղոս՝ միապետի եղբայր (ֆր.՝ Monsieur). անսովոր է եղել այն, որ այս տիտղոս կրողը եղել է գործիչի ավագ եղբայրը (ինչը թագավորական Ֆրանսիայում չի կարող լինել ըստ սահմանման)[9]։
Նրա կողմնակիցները անվանվում էին ջոզեֆինոս։ Չնայած ինկվիզիցիայի չեղյալ համարմանը և սահմանադրական բարեփոխումներին, նա եղել է խիստ ոչպոպուլյար։ Ժողովուրդը նրան տվել է դոն Պեպեն Շիշ մականունը՝ ակնարկելով նրա սերը խմիչքին (իրականում նման ներկայացումները խիստ չափազանցված էին)։ Վիտորիայի ճակատամարտից հետո թողել է Իսպանիան։
1814 թվականին նա կանգնած էր Փարիզի գվարդիայի գլխավորությունում՝ Նապոլեոնի անկումից հետո հեռացել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ Մոբիլ գետի մոտ հիմնել Էգլվիլ բնակավայրը (Aigleville), երկար ժամանակ ապրել է Ֆիլադելֆիայում և ունեցել կալվածք Նյու Ջերսիում՝ Սյուրվիլե անունով։ 1832 թվականից նա ապրել է Լոնդոնում, 1841 թվականից՝ Իտալիայում։
Ժոզեֆ Բոնապարտը մահացել է 1844 թվականի հուլիսի 28-ին՝ Ֆլորենցիայում, 1862 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզի Հաշմանդամների Տուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.