ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժյուլ Դյուպրե (ֆր.՝ Jules Dupré, ապրիլի 5, 1811[1][2][3][…], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5] - հոկտեմբերի 6, 1889[1][3][6][…], Լ'Իլ Ադամ[5]), ֆրանսիացի նկարիչ, բարբիզոնյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Համարվում է ժամանակակից ֆրանսիական բնապատկերի հիմնադիրը։
Ժյուլ Դյուպրե ֆր.՝ Jules Dupré | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Jules Louis Dupré |
Ծնվել է | ապրիլի 5, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 6, 1889[1][3][6][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լ'Իլ Ադամ[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Բարբիզոնի դպրոց |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Broad Way?, View in the Woods? և Village at night? |
Ուսուցիչ | Auguste Raffet? |
Աշակերտներ | Léon-Victor Dupré? և Louis Lemaire? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բարբիզոնի դպրոց |
Jules Dupré Վիքիպահեստում |
Ժյուլ Դյուպրեն ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում, որ արտադրել է հախճապակյա իրեր։ Որպես բնանկարիչ առաջին անգամ ներկայացվել է 1831 թվականին Փարիզյան սալոնում իր հինգ աշխատանքներով։ Նկարել է բացառապես ֆրանսիական բնապատկերներ (բացառությամբ 1835-1839 թվականներին Անգլիայում ստեղծված գործերի)։
1867 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվել է Դյուպրեի 12 նկար։ Դրանից հետո նկարիչը տևական ժամանակ չի ցուցադրել իր աշխատանքները մինչև 1883 թվականի Համաշխարհային ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է նկարչի ութ աշխատանք։ Նրա գործերի մեծ մասը, որպես կանոն, գնորդներին ու պատվիրատուներին է հասել ուղիղ նրա արվեստանոցից։ Ներկայումս Դյուպրեի գործերը հանդիպում են հասարակական ու մասնավոր հավաքածուներում։ Այսպես, Կուշելևի պատկերասրահում ներկայացված է Դյուպրեի երկու բնանկար։ Դյուպրեն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։
Ժյուլ Դյուպրեն հանդիսանում է այսպես կոչված «անձնական բնանկարի» ներկայացուցիչ, որը ոչ այնքան պատկերում է բնության գեղեցկությունը, որքան նրա համապատասխանությունը նկարչի ապրումներին ու տրամադրությանը, ինչն էլ փոխանցվում է գույների, գծերի ու լույսի միջոցով։
Նկարիչը մահացել է 1889 թվականի հոկտեմբերի 6-ին Փարիզի մերձակայքում գտնվող Լ'Իլ Ադանեում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.