From Wikipedia, the free encyclopedia
«Ժառանգները» (ռուս.՝ «Наследники»), 2008 թվականի ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Կոստանտին Օդեգովը[1][2][3] Սերգեյ Կոզլովի «Տղան առանց թրի» պատմվածքի հիման վրա։
Ժառանգները ռուս.՝ Наследники | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կոնստանտին Օդեգով |
Դերակատարներ | Լեոնիդ Կուրավլյով |
Պատմվածքի վայր | Սիբիր |
Սիբիրյան Ուվատ գյուղում սովորական ընտանիք է ապրում։ Հայրը բուրովիկ է, մայրը՝ բուժքույր։ Նրանց որդին սովորում է տարրական դպրոցում։ Ամեն ամառ նրանք գնում են Ղրիմ՝ տատիկի մոտ։ Իդիլիան հանկարծ փլուզվում է հոր աշխատանքային դժվարությունների պատճառով։ Նա սկսում է խմել և իր կնոջը նույնպես ներքաշում է հարբեցողության մեջ։ Դեռահասը մնում է առանց ծնողական վերահսկողության։ Գող Միշկան մի անգամ նրան փոխանցում է հին կոճակ Իպատևյան տնից՝ սպանված ցարևիչ Ալեքսեյի համազգեստից։ Եվ այս կոճակը Տիմոֆեյի համար ժառանգություն է, որը պետք է կրել, բայց որը փրկում է նրան։ Փրկում է նույն գող Միշկայի ճակատագրից, իր հարբեցող ծնողների ճակատագրից[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.