From Wikipedia, the free encyclopedia
Ժան Պիեռ Դարուսեն (ֆր.՝ Jean-Pierre Darroussin, դեկտեմբերի 4, 1953[1][2][3], Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի կատակերգակ դերասան և ռեժիսոր։
Ժան Պիեռ Դարուսեն ֆր.՝ Jean-Pierre Darroussin | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1953[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[4] |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Ֆլորան դասընթացներ[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժան Պիեռ Դարուսենը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 4-ին Օ-դը-Սեն դեպարտամենտի Կուրբևուայում, հետաքրքրությունը թատրոնի նկատմամբ նրա մոտ առաջացել է Լիցեյում։ 1976 թվականին նա ընդունվում է «Դրամատիկական արվեստի ազգային» Քեթրին Ֆրոի և Ասկարիդ Արիանի հետ։
Ժան Պիեռի ծանոթությունը հանրության հետ սկսվեց 1980 թվականին ռեժիսոր դե Բրոկայի մոտ իր երկրորդ ֆիլմում` «Հոոգեթերոպևտ»-ում նկարահանվելուց հետո։
1980 թվականին նա հաջող խաղում է թատրոնում։ Իր համակուրսեցի Քեթրին Ֆրոի հետ խաղում է ռեժիսոր Պիեռ Պրադինի «Կարմիր գլխարկի ընկերությունը» ներկայացումում (ֆր.՝ Compagnie du Chapeau Rouge)։
1997 թվականին նա «Սեզար» մրցանակ է ստանում Ագնես Ժաուիի և Ժան Պիեռ Բակրիի համանուն պիեսի հիման վրա նկարահանված՝ Սեդրիկ Կլապիշի «Ընտանեկան մթնոլորտը» ֆիլմում լավագույն տղամարդկային դերը կատարելու համար։
Մեկ տարի անց նա խաղում է իր առաջին մեծ դերը Գիյոմ Նիկլուի «Ութոտնուկ» ֆիլմում, դրան հետևում է «Օգոստոսի 15-ը» և «Տղամարդկանց սրտերը» ֆիլմերում մասնակցությունը, որից էլ սկսվում է դերասանի նրա հաջողակ կարիերան ֆրանսիական ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.