Ժամանակագրություն
պատմության, գործունեության, երևույթների ընթացքը ժամանակային առումով համակարգված ներկայացնելու գիտություն / From Wikipedia, the free encyclopedia
Ժամանակագրություն (լատիներեն՝ chronologia, հին հունարեն՝ χρόνος, chrónos - ժամանակ և -λογία, -logia - գիտություն)[2], այս գիտությունը կարգավորում է իրադարձությունները՝ ըստ իրենց ծագման հերթականության։ Օրինակ՝ դիտարկվում է ժամանակային սանդղակի կիրառումը կամ իրադարձության հերթականությունը։ Սա նաև «անցիալ իրադարձությունների հերթականության փաստացի սահմանումն է»[3]։
Ժամանակագրությունը պարբերականացման գործընթացի մասն է կազմում։ Այն նաև պատմության դիսցիպլինի մասն է և ներառում է երկրի պատմությունը, երկրագիտությունը, երկրաբանական սանդղակի ուսումնասիրությունը։