շվեյցարացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժակ-Լորան Ագաս (ֆր.՝ Jacques-Laurent Agasse, ապրիլի 24, 1767[1] կամ մարտի 24, 1767[2], Ժնև, Ժնև, Շվեյցարիա - դեկտեմբերի 27, 1849[3][4][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շվեյցարացի նկարիչ, ով հիմնականում ստեղծագործել է անիմալիստիկայի և բնանկարի ժանրերում։
Ժակ-Լորան Ագաս ֆր.՝ Jacques-Laurent Agasse | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1767[1] կամ մարտի 24, 1767[2] |
Ծննդավայր | Ժնև, Ժնև, Շվեյցարիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1849[3][4][5][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Ժնևի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | The Playground? |
Jacques Laurent Agasse Վիքիպահեստում |
Ժակ-Լորան Ագասը ծնվել է 1767 թվականի ապրիլի 24-ին շվեյցարական Ժնև քաղաքում՝ վաճառականի ընտանիքում։ Նկարչական առաջին դասերը Ագասը ստացել է ժնևյան նկարչական դպրոցներից մեկում[6]։ 1786 թվականին, երբ ապագա նկարիչը 9 տարեկան էր, տեղափոխվում է Փարիզ, որպեսզի ուսումնառությունը շարունակի ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական գեղանկարչության մեջ նեոկլասիցիզմի ուղղության հիմնադիր Ժակ Լուի Դավիդի մոտ։ Ժակ-Լորանը հայրենիք է վերադառնում երբ Ֆրանսիայում սանձազերծվում է Մեծ հեղափոխությունը։
Ժակ-Լորան Ագասը ծանոթանում է Ջորջ Փիթթի հետ, ով Ռիվերսի ապագա լորդն էր. նրա հետ ուղևորվում է Միացյալ Թագավորություն, որտեղ ծանոթանում է անգլիացի նկարիչների ստեղծագործություններին [6]։ 1800 թվականից վերջնականապես հաստատվում է Լոնդոնում։ Այստեղ սկսում է զբաղվել մասնագիտությամբ՝ նկարելով հիմնականում ձիերի և շների։ Ժակ-Լորան Ագասին հիմնականում հրապուրում են էկզոտիկ կենդանատեսակները, որոնց նա հետևում և նկարում է Լոնդոնի կենդանաբանական այգում[6]։ Հետո նաև նկարիչը ստեղծում է բնանկարներ, ժանրային կտավներ։
Ժակ-Լորան Ագասն իր մահկանացուն կնքում է 1849 թվականի դեկտեմբերի 27-ին Լոնդոնում՝ ութսուներկու տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.