Թվի քերականական կարգ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թիվ, քերականական կարգ, դրսևորվում է գոյականական, դերանվանական ու բայական համակարգերում, հին հայերենում` նաև ածականների ու թվականների մեջ։ Ժամանակակից հայերենում ունի երկու դրսևորում` եզակի թիվ և հոգնակի թիվ։ Գրաբարում, միջին գրական հայերենում, ինչպես նաև որոշ բարբառներում պահպանվում են նաև երկակի թվի հետքեր[1]։
Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա։ Սովորաբար այն բառի ուղիղ ձևն է։ Եզակին բազմանշանակ է, այն ցույց է տալիս ոչ միայն մեկ առարկա, այլև տվյալ տեսակի առարկաներից յուրաքանչյուրի քանակային հարաբերությունը, նրանց այս կամ այն խումբը և այլն, օրինակ՝ Ծառից խնձոր ընկավ։ Խնձորն օգտակար միրգ է։ Աղջիկը խնձոր էր քաղում։ Առաջին նախադասության մեջ խոսքը վերաբերում է մեկ առարկայի, երկրորդում՝ տվյալ տեսակի բոլոր առարկաներին, իսկ երրորդում եզակի թվով դրված բառը վերաբերում է նույն տեսակի առարկաների մի խմբին։
Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։
Հոգնակին կարող է կազմվել տարբեր եղանակներով՝
Հայերենում հոգնակին կազմվում է -եր (միավանկ բառերի դեպքում) և -ներ հոգնակերտերով, իսկ որոշ բառերի հոգնակին կազմվում է իկ (մարդիկ), այք (կանայք, տիկնայք, պարոնայք), ինք (անձինք), ք (հատուկ է բարբառներին, օրինակ՝ գյուղացիք) վերջավորություններով։
Հոգնակի թիվը կարող է արտահայտել տարբեր նշանակությւոններ՝
Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։
Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։
Անեզական գոյականները (լատին․՝ Pluralia tantum - «միայն հոգնակի»}) գործածվում են միայն հոգնակի ձևով, բայց ունեն եզակիի իմաստ։ Դրանք մեծ մասամբ աշխարհագրական անուններ են, օրինակ՝ Նիդերլանդներ, Ֆիլիպիններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ալպեր, Հիմալայներ և այլն։ Որոշ լեզուներում մի շարք բառեր ունեն մաիյն հոգնակիի ձև, իսկ դրանց հայերեն համարժեքներն ունեն եզակիի ձև, օրինակ՝ ռուսերեն брюки, качели, ножницы, очки, часы, шахматы, шашки, անգլերեն scissors, glasses, trousers բառերը։
Անհոգնական գոյականները (լատին․՝ Singularia tantum - «միայն եզակի») իրենց արտահայտած հատուկ իմաստների պատճառով (հաշվարկելի չեն) ունեն միայն եզակիի ձև։ Նման բառերը երբեմն կարող են գործածվել նաև հոգնակի թվով, սակայն այս դեպքում հոգնակին ունի որոշակիորեն յուրահատուկ և համեմատաբար հազվադեպ կիրառություն։
Սովորաբար միայն եզակի թվով են գործածվում՝
Բայի թիվը ցույց է տալիս՝ մե՞կ, թե՞ մեկից ավելի անձինք կամ առարկաներ են կատարում գործողությունը։ Ըստ այդմ էլ տարբերում են բայի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։
Բայի եզակի թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի կատարած գործողություն, օրինակ՝ գնում եմ, երգում է, հեռացի՛ր, կանչես և այլն։
Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս երկու կամ ավելի անձերի կամ առարկաների կատարած գործողություն, օրինակ՝ գրել ենք, կհասնեք, պիտի մարտնչեք և այլն։
Հայերենում բայի թվի և դեմքի քերականական կարգերն արտահայտվում են դիմաթվային նույն վերջավորություններով, օրինակ՝ տեսնում եմ, խոսես, կարդանք, հասնեն և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.