Վիքիմեդիայի ցուցակ-հոդված From Wikipedia, the free encyclopedia
Գլխավոր շտաբ հասկացությունն ընդհանրապես գերմանական ծագում ունի և զինված ուժերի կառավարման այս հաստատությունը թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխառել է Գերմանիայից։ Թուրքիայի գլխավոր շտաբը ռազմական կազմակերպություն կամ հաստատություն է, որը ստեղծված է խաղաղ և պատերազմական ժամանակներում Թուրքիայի զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու և Թուրքիայի Հանրապետությունը ռազմական արտաքին և ներքին վտանգից պաշտպանելու համար[1]։ Ի լրումն վերոհիշյալ խնդրի պաշտոնապես կան նաև մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման, այսինքն՝ արտակարգ իրավիճակներում անցկացվող գործողությունների խնդիրներ[1]։
Իրականում Թուրքիայի Գլխավոր շտաբը և նրա պետերը՝ մշտապես եղել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հավատարիմ հետևորդները, Թուրքիայի ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականության գլխավոր ոգեշնչողներն ու գաղափարախոսները։ Թուրքիայի գլխավոր շտաբի պետերն ամեն կերպ ամրապնդել են թուրքական գեներալիտետի՝ բարձրագույն զինվորականության ազդեցությունն ու իշխանությունը Թուրքիայում։ Հայտնի է, որ 1939-1945 թվականների 2-րդ Աշխարհամարտում նույնիսկ Թուրքիայի ընդհանուր առմամբ նացիստամենտ քաղաքական և զինվորական վերնախավի ֆոնին՝ Թուրքիայի Գլխավոր շտաբն աչքի էր ընկնում իր բացահայտ և առավել ցայտուն նացիստամետ կողմնորոշմամբ։ Թուրքական գլխավոր շտաբը պլանավորել էր իր զորքերի կենտրոնացումը ԽՍՀՄ սահմաններին և հետագա հարձակումը որհրդային տարածքի վրա՝ ի նպաստ նացիստական Գերմանիայի։ Հատկանշական է, որ 1941 թվականի հունիսի 18-ին՝ ԽՍՀՄ-ի վրա նացիստական Գերմանիայի հարձակումից 4 օր առաջ, Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց ՛՛Բարեկամության և չհարձակման մասին՛՛ պայմանագիր[2]։ Թուրքիան, խոսքով հայտարարելով հանդերձ իր ՛՛չեզոքության՛՛ մասին, ակտիվ գերմանամետ գործողություններ էր իրականացնում և փաստացի դարձել էր նացիստական Գերմանիայի չպատերազմող դաշնակիցը[3]։ 1942 թ. սեպտեմբերին խորհրդա-թուրքական սահմանի ողջ երկայնքով տեսչական այց է կատարում Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն, այդ շրջաններում տեղակայված բանակային զորամիավորումների հրամանատարները ստանում են ՛՛Ռազմական պատրաստության թիվ 1՛՛ գաղտնի հրամանը[4]։ 1921-1944 թվականներին Թուրքիայի Գլխավոր շտաբի անփոփոխ և ամենաերկարամյա ղեկավարը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մերձավորագույն զինակիցներից մեկը՝ մարշալ Ֆևզի Չաքմաքը ռազմական պատվիրակություններ էր ուղարկում նացիստական Գերմանիա, ինքն էլ անձամբ այցելում գերմանա-խորհրդային ռազմաճակատ և անթաքույց հիանում նացիստական զորքերի գործողություններով։
Թուրքիայի գլխավոր շտաբի պետերից առաջինը եղել է Իսմեթ Ինյոնյուն[5]։ Նա դարձավ Թուրքիայի երկրորդ նախագահը՝ հաջորդելով հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։
Ի դեպ, Թուրքիայի գլխավոր շտաբի պետերից երեքը՝ Իսմեթ Ինյոնյու, որպես 2-րդ նախագահ, Ջևդեթ Սունայը՝ 5-րդ նախագահ և Քենան Էվրենը՝ 7-րդ, զբաղեցրել են Թուրքիայի բարձրագույն պետական պաշտոնը՝ գլխավորելով երկիրը՝ առաջին հերթին հենց Թուրքիայի զինված ուժերի օգնությամբ։ Վերջին երկուսն ուղղակի ռազմական ուժով պետական հեղաշրջումներ են արել՝ նախագահական աթոռը գրավելու համար։ Ամենաերկարատև պաշտոնավարությունը՝ որպես Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, իրականացրել է մարշալ Ֆևզի Չաքմաքը[6]։ Ամենակարճ ժամանակով՝ 62 օր, Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնում պաշտոնավարել է բանակի գեներալ Ռագըփ Գյումյուշփալան, որին Ազգային միաբանության կոմիտեն պաշտոնաթող է արել[7]։
Թուրքիայի գլխավոր շտաբի պետին թե՛ խաղաղության և թե՛ պատերազմի ժամանակ ենթարկվում են Թուրքիայի ցամաքային զորքերի, Թուրքիայի ռազմաօդային ուժերի, Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարները։ Պատերազմի ժամանակ Թուրքիայի գլխավոր շտաբի պետին են ենթարկվում նաև Թուրքիայի ժանդարմերիայի և Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր հրամանատարները։ Խաղաղ ժամանակ վերջին երկուսը ենթարկվում են Թուրքիայի ներքին գործերի նախարարին[8]։
1952 թվականին՝ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ, Թուրքիայի զինված ուժերում սկսվեցին արդիականացման գործընթացներ, որոնք ներառում էին նաև Գլխավոր շտաբը[9]։ Սակայն Թուրքիայի զինված ուժերը 1960 թվականին իրականացրեցին պետական հեղաշրջում և փոխեցին երկրի սահմանադրությունը[10]
1974 թվականի տեղի ունեցավ Թուրքիայի ներխուժումը Կիպրոս կամ Կիպրոսի ռազմագործողությունը, որի ամենացայտուն նախաձեռնողն ու անցկացնողը Թուրքիայի գլխավոր շտաբն էր[11]։
1980 թվականին Թուրքիայում տեղի ունեցավ հերթական ռազմական հեղաշրջումը և իշխանությունը զավթեց Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենը, ինքն իրեն հռչակելով երկրի նախագահ[11][12]։ Պաշտոնական տվյալներով 650 անձ առանց դատ ու դատաստանի ձերբակալվեց, 1011 մարդ սպանվեց[13][14]։
Թուրքիայի զինված ուժերը՝ Թուրքիայի գլխավոր շտաբի պլանավորմամբ, մասնակցել և մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի մի շարք միջազգային գործողությունների[9]։
Ներկայումս Թուրքիայի Գլխավոր շտաբի գլուխ է կանգնած թվով 29-րդ գլխավոր շտաբի պետը՝ բանակի գեներալ Հուլուսի Աքարը, որն այդ պաշտոնը ստանձնել է 2015 թվականի օգոստոսին՝ Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդի որոշմամբ՝ հաջորդելով բանակի գեներալ Նեջդեթ Օզելին[15]։
Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նստավայրը գտնվում է Թուրքիայի հանրապետության մայրաքաղաք Անկարայում։
Թուրքիայի գլխավոր շտաբի պետը, ինչպե և իր ենթականերից շատերը (այդ թվում՝ Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը, Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը, Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը) ունի բանակի գեներալի կոչում։ Սակայն, ի տարբերություն Թուրքիայի զինված ուժերի բոլոր մյուս բանակի գեներալների ուսադիրներից, Թուրքիայի գլխավոր շտաբի պետի ուսադիրները շրջանակված են ոսկեգույն կաղնու տերևներից կազմված երիզով։
Այս ցուցակն ընդգրկում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերին (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Genelkurmay Başkanı)։
Անուն | Պատկեր | Ծննդյան տարեթիվ Մահվան տարեթիվ Թաղման վայր | Կոչումը (վերջին կոչումը) | Սկիզբը Ավարտը | Գրանցումը Ուսման ավարտի տարեթիվը։ Թուրքիայի ռազմական ակադեմիա՝ KHO Ուսման ավարտի տարեթիվը։ Օսմանյան ռազմական քոլեջ / Թուրքիայի ռազմական քոլեջ շտաբային քոլեջ | Ծանոթագրություն | |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Իսմեթ Ինյոնյու (İsmet İnönü) Erkân-ı Harbiye-i Umumiye Reis Vekili | 24 Սեպտեմբերի 1884, Զմյուռնիա 25 Դեկտեմբերի 1973 Անըթքաբիր | Միրլիվա (Գեներալ) | 3 Մայիսի 1920 3 Օգոստոսի 1921 | Հրետանի 1319 (1903)-1 1906 (59-րդ դասընթաց) | Մարտի 31-ի միջադեպ Բալկանյան պատերազմ I Աշխարհամարտ Թուրքիայի անկախության պատերազմ Թուրքիայի 2-րդ նախագահը | |
2 | Ֆեվզի Չաքմաք (Fevzi Çakmak) Erkân-ı Harbiye-i Umumiye Reis Vekili | 1876, Կոստանդնուպոլիս 10 April 1950 Էյուպ գերեզմանատուն | Մարշալ | 5 Օգոստոսի 1921 12 Հունվարի 1944 | Հետևակազոր 1311 (1895)-c-7 1898 (51-րդ դասընթաց) | Ալբանիայի ազգային ապստամբություն Իտալա-թուրքական պատերազմ Բալկանյան պատերազմներ I Աշխարհամարտ Անկախության պատերազմ | |
3 | Քյազիմ Օրբայ (Kâzım Orbay) | 11 Մարտի 1887, Զմյուռնիա 3 Հունիսի 1964 Զինջիրլիքույու գերեզմանատուն Թուրքիայի պետական պանթեոն | Բանակի գեներալ | 12 Հունվարի 1944 30 Հուլիսի 1946 (պաշտոնաթող) | Հրետանի 1320 (1904)-1 1907 (60-րդ դասընթաց) | Մարտի 31-ի միջադեպ Ալբանական ապստամբություն Բալկանյան պատերազմներ I Աշխարհամարտ Անկախության պատերազմ Դերսիմի ապստամբություն | |
4 | Սալիհ Օմուրթաք (Salih Omurtak) | 1889, Սալոնիկ 23 Հունիսի 1954 Անկարայի ռազմաօդային գերեզմանատուն Թուրքիայի պետական պանթեոն | Բանակի գեներալ | 1 Օգոստոսի 1946 8 Հունիսի 1949 | P. 1323 (1907)-1 1910 (63-րդ դասընթաց) | Բալկանյան պատերազմներ I Աշխարհամարտ Անկախության պատերազմ | |
5 | Աբդուռահման Նաֆիզ Գյուրման (Abdurrahman Nafiz Gürman) | 1882, Բոդրում 6 Փետրվարի 1966 Զինջիրլիքույու գերեզմանատուն Թուրքիայի պետական պանթեոն | Բանակի գեներալ | 10 Հունիսի 1949 6 Հունիսի 1950 | P. 1319 (1903)-5 1906 (59-րդ դասընթաց) | Իտալա-թուրքական պատերազմ Բալկանյան պատերազմներ I Աշխարհամարտ Անկախության պատերազմ (ռազմագերի 1919 թվականին) | |
6 | Նուրի Յամութ (Nuri Yamut) | 1890, Սալոնիկ 5 Հունիսի 1961 Զինջիրլիքույու գերեզմանատուն | Բանակի գեներալ | 5 Հունիսի 1950 10 Ապրիլի 1954 | P. 1324 (1908)-27 1920 (67-րդ դասընթաց) | Բալկանյան պատերազմներ (ռազմագերի 1912 թվականին) I Աշխարհամարտ Անկախության պատերազմ | |
7 | Նուրեթթին Բարանսել (Nurettin Baransel) | 1897, Կոստանդնուպոլիս 21 Մայիսի 1967 Զինջիրլիքույու գերեզմանատուն | Բանակի գեներալ | 28 Մայիսի 1954 25 Օգոստոսի 1955 | P. 1328 (1912)-b-84 1925 (69-րդ դասընթաց) | Բալկանյան պատերազմներ I Աշխարհամարտ Անկախության պատերազմ | |
8 | Իսմաիլ Հաքքը Թունաբոյլու (Hakkı Tunaboylu|İsmail Hakkı Tunaboylu) | 1895, Օրյախովո 28 Հոկտեմբեր 1958 Ջեբեջի Ասրի գերեզմանատուն | Բանակի գեներալ | 25 Օգոստոսի 1955 10 Հոկտեմբերի 1957 | Հրետանի 1330 (1914)-c-3 1927 (71-րդ class) | World War I War of Independence | |
9 | Ֆեյզի Մենգյուչ (Feyzi Mengüç) | 1896, Կոստանդնուպոլիսl 23 Հունիսի 1966 Էդիրնեկափըի նահատակաց գերեզմանատուն | Բանակի գեներալ | 11 Հոկտեմբերի 1957 22 Օգոստոսի 1958 | Ռազմական ինժեներ 1330 (1914)-c-39 1925 (69-րդ դասընթաց) | I Աշխարհամարտ Անկախության պատերազմ | |
10 | Ռյուշտյու Էրդելհուն (Rüştü Erdelhun) | 1894, Ադրիանապոլիս 9 Նոյեմբերի 1983 Ջեբեջի Ասրի գերեզմանատուն | Բանակի գեներալ | 23 Օգոստոսի 1958 27 Մայիսի 1960 | Հրետանի 1330 (1914)-b-10 1926 (70-րդ դասընթաց) | I Աշխարհամարտ Անկախության պատերազմ | |
11 | Ռագըփ Գյումյուշփալա (Ragıp Gümüşpala) | 1897, Ադրիանապոլիս 6 Հունիսի 1964 Զինջիրլիքույու գերեզմանատուն | Բանակի գեներալ | 3 Հունիսի 1960 4 Օգոստոսի 1960 | P. 1333 (1917)-92 1934 (78-րդ դասընթաց) | I Աշխարհամարտ Անկախության պատերազմ Շեյխ Սաիդի ապստամբությունը | |
12 | Ջևդեթ Սունայ (Cevdet Sunay) | 1899, Տրապիզոն 22 Մայիսի 1982 Թուրքիայի պետական պանթեոն | Բանակի գեներալ | 4 Օգոստոսի 1960 16 Մարտի 1966 | Հրետանի 1334 (1918)-N-6 1930 (74-րդ դասընթաց) | I Աշխարհամարտ (ռազմագերի 1917-ին) Անկախության pատերազմ Թուրքիայի 5-րդ նախագահը | |
13 | Ջեմալ Թուրալ (Cemal Tural) | 1905, Երզնկա 17 Դեկտոմբերի 1981 Զինջիրլիքույու գերեզմանատուն | Բանակի գեներալ | 16 Մարտի 1966 16 Մարտի 1969 | Հետևակազոր 1341 (1925)-12 1933 (77-րդ դասընթաց) | ||
14 | Մեմդուհ Թաղմաչ (Memduh Tağmaç) | 1904, Կարին 30 Մարտի 1978 Զինջիրլիքույու գերեզմանատուն | Բանակի գեներալ | 16 Մարտի 1969 29 Օգոստոսի 1972 | Հրետանի 1928-1 1938 (82-րդ դասընթաց) | Թուրքիայի 1971 թվականի պետական հեղաշրջում՝ Մարտի 12-ի հուշագիր | |
15 | Ֆարուք Գյուրլեր (Faruk Gürler) | 1913, Կոստանդնուպոլիս 23 Օգոստոսի 1984 Ջեբեջի Շեհիթլիղի | Բանակի գեներալ | 29 Օգոստոսի 1972 6 Մարտի 1973 | Հրետանի 1931-13 1942 (86-րդ դասընթաց) | Մարտի 12-ի հուշագիր (որպես Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար) | |
16 | Սեմիհ Սանջար (Semih Sancar) | 1911, Կարին 8 Դեկտեմբերի 1984 Ջեբեջի Շեհիթլիղի | Բանակի գեներալ | 6 Մարտի 1973 7 Մարտի 1978 | Հրետանի 1932-8 1942 (86-րդ դասընթաց) | Թուրքիայի ներխուժումը Կիպրոս՝ Կիպրոսի ռազմագործողություն | |
17 | Քենան Էվրեն (Kenan Evren) | 17 Հուլիսի 1917, Ալաշեհիր 9 Մայիսի 2015, Անկարա | Բանակի գեներալ | 7 Մարտի 1978 1 Հուլիսի 1983 | Հրետանի 1938-50 1949 (93-րդ դասընթաց) | 1980 սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումը Թուրքիայի հանրապետության 7-րդ նախագահը | |
18 | Նուրեթթին Էրսին (Nurettin Ersin) | 1918, Դարդանել՝ Չանաքքալե 3 Հոկտեմբերի 2005 Ջեբեջի Շեհիթլիղի | Բանակի գեներալ | 1 Հուլիսի 1983 6 Դեկտեմբերի 1983 | Հետևակազոր 1937-88 1948 (92-րդ դասընթաց) | Կիպրոսի ռազմագործողություն (որպես Կիպրոսում Թուրքիայի ռազմական համակազմի հրամանատար) Սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջում (որպես Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար) | |
19 | Նեջդեթ Ուրուղ (Necdet Üruğ) | 1921, Կոստանդնուպոլիս - | Բանակի գեներալ | 6 Դեկտեմբերի 1983 2 Հուլիսի 1987 | Հրետանի 1941-30 1950 (95-րդ դասընթաց) | Օմեր Ֆարուք Գյուրլերի զարմիկը | |
20 | Նեջիփ Թորումթայ (Necip Torumtay) | 1926, Տրապիզոն - 28 Օգոստոսի 2011, Անկարա | Բանակի գեներալ | 24 Հուլիսի 1987 3 Դեկտեմբերի 1990 | Հրետանի 1944-9 1954 (96-րդ դասընթաց) | ||
21 | Դողան Գյուրեշ (Doğan Güreş) | 1926, Քիլիս - | Բանակի գեներալ | 6 Դեկտեմբերի 1990 30 Օգոստոսի 1994 | Հետևակազոր 1947-Ռազմական լոգիստիկա՝ ռազմաթիկունքային ապահովում-2 1965 (107-րդ դասընթաց) | ||
22 | Իսմաիլ Հաքքը Կարադայը (İsmail Hakkı Karadayı) | 1932, Չանղըրը - | Բանակի գեներալ | 30 Օգոստոսի 1994 30 Օգոստոսի 1998 | Հրետանի 1951-67 1963 (105-րդ դասընթաց) | ՛՛Պողպատ՛՛ ռազմագործողություն՝ (Օպերացիա Սթիլ) ՛՛Բազե՛՛ ռազմագործողություն՝ 1996 թ. Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ ՛՛Մուրճ՛՛ ռազմագործողություն (1997) Փետրվարի 28-ի պրոցես ՛՛Արևածագ՛՛ ռազմագործողություն (1997) | |
23 | Հյուսեյին Քըվրըքօղլու (Hüseyin Kıvrıkoğlu) | 1934, Բոզույուք - | Բանակի գեներալ | 30 Օգոստոսի 1998 28 Օգոստոսի 2002 | Հրետանի 1955-3 1967 (109-րդ դասընթաց) | ||
24 | Հիլմի Օզքյոք (Hilmi Özkök) | 1940, Թուրգութլու - | Բանակի գեներալ | 28 Օգոստոսի 2002 30 Օգոստոսի 2006 | Հրետանի 1959-1 1972 (114-րդ դասընթաց) | ||
25 | Յաշար Բյույուքանըթ (Yaşar Büyükanıt) | 1 Սեպտեմբերի 1940, Կոստանդնուպոլիսl - | Բանակի գեներալ | 30 Օգոստոսի 2006 30 Օգոստոսի 2008 | Հետևակազոր 1961-2 1972 (114-րդ դասընթաց) | ՛՛Մուրճ՛՛ ռազմագործողություն (որպես VII բանակային կորպուսի հրամանատար) Խորքային պետություն՝ Շեմդինլիի միջադեպ (որպես Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար) E-հուշագիր 2008 Թուրքիայի ներխուժումը Հյուսիսային Իրաք՝ ՛՛Արև՛՛ ռազմագործողություն | |
26 | Իլքեր Բաշբուղ (İlker Başbuğ) | 29 Ապրիլի 1943, Ափյոնգարահիսար՝ Աֆյոնգարահիսար, Աֆյոնկարահիսար - | Բանակի գեներալ | 30 Օգոստոսի 2008 30 Օգոստոսի 2010 | Հետևակազոր 1962-2 1973 (115-րդ դասընթաց) | ||
27 | Իշիք Քոշաներ (Işık Koşaner) | 5 Դեկտեմբերի 1945, Զմյուռնիա - | Բանակի գեներալ | 30 Օգոստոսի 2010 29 Հուլիսի 2011 | P. 1965-3 1978 (120-րդ դասընթաց) | ||
28 | Նեջդեթ Օզել (Necdet Özel) | 1950, Անկարա - | Բանակի գեներալ | 30 Հուլիսի 2011 18 Օգոստոսի 2015 | Հետևակազոր 1969-1 1978 (120-րդ դասընթաց) | ||
29 | Հուլուսի Աքար (Hulusi Akar) | 1952, Կեսարիա - | Բանակի գեներալ | 18 Օգոստոսի 2015 | Հետևակազոր 1972-1 1982 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.