From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի անկախության պատերազմ (թուրքերեն՝ Kurtuluş Savaşı), Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ թուրքերի մղած պատերազմը ընդդեմ Հունաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի ինտերվենցիայի։
Թուրքիայի անկախության պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Թուրքական ազգային շարժումը Աջակիցներ՝ |
Հունաստան Հայաստան Ֆրանսիա Միացյալ Թագավորություն Օսմանյան կայսրություն («Խալիֆայություն») Աջակիցներ՝ ԱՄՆ (միայն ՌԾՈւ-ն) Վրաստան (23.02.1921-ից մինչև 17.03.1921) | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք Իսմեթ Ինյոնյու Քյազըմ Կարաբեքիր Ալի Ֆուատ Ջեբեսոյ |
Անաստասիոս Պապուլաս Գեորգիոս Հատիզանեստիս Լեոնիդաս Պարասկևոպուլոս Դրո Մովսես Սիլիկյան Անրի Ժոզեֆ Չարլզ Հարինգթոն Մուհամմեդ VI Մեհմեդ Ֆերիդ Փաշա Սուլեյման Շֆիկ Փաշա | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
թուրքական՝ 271,000 | հունական՝ 80,000 հայկական՝ 20,000 ֆրանսիական՝ 60,000 բրիտանական՝ 40,000 |
Պատերազմը սկսվել է 1919 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ հունական զորքերը գրավեցին Օսմանյան Թուրքիայի մաս կազմող Իզմիր քաղաքը։ 1919-1923 թվականները տևած պատերազմն ավարտվել է Լոզանի հաշտության պայմանագրով։
Առաջին աշխարհամարտին Օսմանյան Թուրքիան մասնակցել է որպես Գերմանիայի կողմնակից։ Պատերազմն ավարտվեց քառյակ դաշինքի երկրների խայտառակ պարտությամբ, որն էլ թուրքական կառավարության համար իսկական աղետ էր։
1918 թվականի հոկտեմբերի 13-ին Հունաստանի Մուդրոս նավահանգստային քաղաքում Օսմանյան Թուրքիայի և Անտանտի երկրների միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որն էլ ազդարարեց Թուրքիայի զինաթափումը։ Փաստացիորեն Առաջին աշխարհամարտը ավարտվեց Թուրքիայի համար։
1918 թվականի նոյեմբերի 13-ին համաձայն պայմանագրի՝ դաշնակիցները ռազմակալեցին Կոստանդնուպոլիսը՝ Թուրքիայի եվրոպական մայրաքաղաքը․ Թուրքիան սկսեց ենթարկվել Անտանտի երկրների, Հունաստանի և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կողմից ներխուժման։
1919 թվականի մայիսի 15-ին հունական զորքերը շարժվեցին դեպի փոքրասիական խոշորագույն Զմյուռնիա քաղաք, որին թուրքերը անվանում էին Իզմիր։ Հունաբնակ այս քաղաքի հույն բնակիչները միանալով հունական ազատարար բանակին կարողացան ռազմակալել և վերահսկողություն ստեղծել քաղաքում։
Գրեթե նույն ժամանակահատվածում իտալական զավթիչները գրեթե առանց լուրջ դիմակայության գրավեցին կարևոր նշանակություն ունեցող Անթալիա ծովափնյա քաղաքը։
Շուտով Թուրքիան սկսեց ենթարկվել Ֆրանսիայի ռազմախուժմանը։ Կարճ ժամանակահատվածում ֆրանսիացիները գրավեցին Կիլիկիան։
1919 թվականի հունիսին ակտիվ ռազմական գործողություններ սկսվեցին Փոքր Ասիայում և Թրակիայում։ Հունաստանի բանակը օգտվելով այն հանգամանքից, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը սկսել է ձևավորել Թուրքիայի ազատագրական բանակը սկսեց սահուն կերպով գրավել նոր տարածքներ և ամրագրելով իր սահմանները սպասել պատերազմի ավարտին։ Արևելքում Թուրքիայի համար ավելի կարևոր խնդիր էր համարվում դաշնակցական կառավարության ղեկավարության ներքո գտնվող Հայաստանը, ով ստացել էր բրիտանական կառավարության աջակցությունը և օժանդակությունը։
Վերջնականապես կազմալուծված Թուրքիան ստիպված էր հաշտություն խնդրել Անտանտի երկրներից։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր։
Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Եգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։
Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հիջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.