![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/TUMO_opening.jpg/640px-TUMO_opening.jpg&w=640&q=50)
Թումո
From Wikipedia, the free encyclopedia
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն | |
---|---|
Հիմնադրված | 2011 թվական |
Հիմնադիրներ | Սեմ և Սիլվիա Սիմոնյաններ |
Տեղագրություն | ![]() |
Հիմնական անձինք | Մարի Լու Փափազյան |
գործունեության որլորտ | Ուսուցում դիզայնի ու տեխնոլոգիաների ոլորտում |
Կայք | tumo.org |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/TUMO_opening.jpg/640px-TUMO_opening.jpg)
Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն՝ Երևանում,Սևանում,Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ Կողբում, Մասիսում, իսկ արտերկրում՝ Կալիֆոռնիայիում, Տոկիոյում և Նուր-Սուլթանում։
2019 թվականին հայտարարվել է Թումոյի նոր մարզային ծրագրի՝ «Թումո տուփ»-ի մասին։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Այս պահին ծրագրվում է բացել 2 Թումո-տուփ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Կապանում[1]։
2019 թվականին հայտարարվել է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրման մասին։ Համալիրը տեղակայված է լինելու Թումո Երևանի հարևանությամբ և զբաղեցնելու է 25 հազար ք.մ. տարածք, արժենալու է 25 մլն եվրո և լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Համալիրում են տեղակայված լինելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասնաճյուղը և Դպրոց 42-ը՝ որը Ֆրանսիայում հիմնադրված հայտնի ծրագրովման դպրոց է նախատեսված երիտասարդ մասնագետների համար[2]։
2017 թվականին հիմնադրվել է Թումոյի ևս մեկ ծրագիր՝ Թումո ստուդիաները (TUMO Studios): Այն շահույթ չհետապնդող նախագիծ է, որը մասնագիտացված է անալոգային արտադրանք ստեղծելու վրա։ Ստուդիաները նախատեսված է 16-28 տարեկան երիտասարդ մասնագետների համար, որոնք կարող են այստեղ հմտանալ կավագործության, ոսկերչության, նորաձևության, ասեղնագործության, խոհարարության ևշատ այլ ոլորտներում։
Թումոն դարձել է «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող «Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման» անվանակարգում։ Մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպություններին և անհատներին։
2018 թվականի փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT Արխիվացված 2019-10-08 Wayback Machine) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար[3]։