ֆրանսիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Լեմար (ֆր.՝ Thomas Lemar, նոյեմբերի 12, 1995[1][2], Baie-Mahault), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։ Հայտնի է իր բազմակողմանիությամբ և երկու եզրերում ու կենտրոնում խաղալու ունակությամբ։
Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Գվադելուպա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1995[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Baie-Mahault | ||
Հասակ | 171 սմ | ||
Քաշ | 62 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2010 | Սոլիդա Սկոլար | ||
2010-2013 | Կան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2015 | Կան II | 55 | (4) |
2013-2015 | Կան | 32 | (1) |
2015-2018 | Մոնակո | 90 | (16) |
2018-ներկա | Ատլետիկո Մադրիդ | 32 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 | Ֆրանսիա Մ17 | 13 | (2) |
2012-2013 | Ֆրանսիա Մ18 | 6 | (1) |
2013 | Ֆրանսիա Մ19 | 8 | (1) |
2014-2015 | Ֆրանսիա Մ20 | 9 | (1) |
2015-2016 | Ֆրանսիա Մ21 | 9 | (1) |
2016-ներկա | Ֆրանսիա | 18 | (4) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերան սկսել է 2013 թվականին՝ Կանում։ 2015 թվականին 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մոնակո[4]։ Ակումբի կազմում 127 հանդիպում անցկացնելուց հետո 2018 թվականին Լեմարը միացավ Ատլետիկո Մադրիդին[5]։
Լեմարը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում և իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշել է 2016 թվականի նոյեմբերին[6]։ 2018 թվականին Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում հաղթեց աշխարհի առաջնությունը[7]։
Լեմարը Կանի ակադեմիայի սան է[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինման դուրս գալով Լիգա 2-ի Դիժոնի դեմ խաղում[9][10]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 9-ին՝ Էվիանի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի ապրիլի 5-ին՝ Նանտի դեմ խաղում[13][14]։ Կանի կազմում Լեմարը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի ամռանը Լեմարը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[4][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Թուլուզի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16][17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Մարիո Պաշալիչին Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Վալենսիայի դեմ խաղում[18]։ Սեպտեմբերի 20-ին Լեմարը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լորյանի դեմ խաղում[19]։ 2016 թվականի մարտի 4-ին ֆրանսիացին գոլ խփեց Կանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[20]։ 2015-16 մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի սեպտեմբերի 17-ին Լեմարը դուբլ ձևակերպեց Ռենի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 22-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 2-1 հաշվով[22][23]։ Դեկտեմբերի 3-ին ֆրանսիացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բաստիայի դեմ խաղում[24]։ 2017 թվականի ապրիլի 1-ին Լեմարը գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[25], սակայն Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[26]։ Ապրիլի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[27]։ 2016-17 մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Մոնակոն հաղթեց Լիգա 1-ը[28][29], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[30][31], որտեղ պարտվեց Յուվենտուսին[32][33]։
2017 թվականի հուլիսի 29-ին Լեմարը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[34], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[35][36]։ Հոկտեմբերի 28-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում[37]։ 2018 թվականի հունվարի 9-ին Լեմարը գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Նիսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[38]։ Մարտի 31-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[39], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[40][41]։ Ակումբի կազմում Լեմարը անցկացրեց 127 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ[42][43]։
2018 թվականի հունիսի 18-ին Լեմարը 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[5][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 60 միլիոն եվրո[46][47][48]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[49] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[50][51]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[52]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց սեպտեմբերի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Խետաֆեի դեմ խաղում[53][54]։ Դեկտեմբերի 5-ին Լեմարը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Սանտ Անդրեուի դեմ խաղում[55]։ 2019 թվականի ապրիլի 20-ին ֆրանսիացին խփեց Էյբարի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56][57]։ Իր առաջին մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[58]։
Լեմարը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա 2012 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[59], սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից[60]։
Ֆրանսիայի ազգային հավաքական Լեմարը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ փոխարինելով վնասվածք ստացած Կինգսլի Կոմանին Շվեդիայի և Կոտ դ'Իվուարի դեմ խաղերի համար[61][62][63]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ադրիան Ռաբիոտին Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում[6][64]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[65][66]։
2018 թվականի մայիսի 17-ին Լեմարը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[67][68]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն հունիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[69][70]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[71][72]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[7][73]։
2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[74]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կան | 2013–14 | Լիգա 2 | 7 | 0 | 1 | 0 | — | 2 | 0 | 10 | 0 | |
2014–15 | Լիգա 1 | 25 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 26 | 1 | |||
Ընդհանուր | 32 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 36 | 1 | ||
Մոնակո | 2015–16 | Լիգա 1 | 26 | 5 | 2 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 34 | 5 |
2016–17 | 34 | 9 | 2 | 2 | 16 | 2 | 3 | 1 | 55 | 14 | ||
2017–18 | 30 | 2 | 1 | 0 | 3 | 0 | 4 | 1 | 38 | 3 | ||
Ընդհանուր | 90 | 16 | 5 | 2 | 24 | 2 | 8 | 2 | 127 | 22 | ||
Ատլետիկո Մադրիդ | 2018–19 | Լա Լիգա | 31 | 3 | 4 | 1 | 7 | 0 | 1 | 0 | 43 | 4 |
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 32 | 3 | 4 | 1 | 7 | 0 | 1 | 0 | 44 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 154 | 20 | 10 | 3 | 31 | 2 | 12 | 2 | 207 | 27 |
2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[74]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 7 | 2 |
2018 | 6 | 1 |
2019 | 4 | 1 |
Ընդհանուր | 18 | 4 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Օգոստոսի 31, 2017 | Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա | Նիդերլանդներ | 2–0 | 4–0 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | 3–0 | |||||
3. | Մարտի 23, 2018 | Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա | Կոլումբիա | 2–0 | 2–3 | Ընկերական խաղ |
4. | Հունիսի 2, 2019 | Ստադ դե լյա Բոժուա, Նանտ, Ֆրանսիա | Բոլիվիա | 1–0 | 2–0 |
Ատլետիկո Մադրիդ
Ֆրանսիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.