Թեմս (անգլ.՝ Thames River ), գետ Օնտարիո նահանգի (Կանադա) հարավ-արևմուտքում[3]։ Գետի երկարությունը կազմում 273 կմ, ավազանի մակերեսը՝ 5825 կմ²։ Միջին ջրի ծախսը մոտավորապես 52,9 մ³/վ։

Արագ փաստեր Թեմս, Բնութագիր ...
Թեմս
Thumb
Թեմս գետը Սպրինգբենկ-Պարկում
Բնութագիր
Երկարություն273
Ավազանի մակերես5825 կմ²
Ավազան5825
Ջրի ծախս52,9
Ջրահոսք
ԳետաբերանՍենտ-Կլեռ
Գետաբերանի տեղակայումԼայնթհաուս-Կով
Բարձրություն173 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերMedway Creek?, North Thames River?[1][2] և Middle Thames River?
Ջրի մարմիններLake Saint Clair?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՕնտարիո
ՋրահավաքLake Erie drainage basin?
Փակել

1792 թվականին Վերին Կանադայի լեյտենանտ-հրամանատար Գրեյվս Սիմկոն անվանել է գետը ի պատիվ անգլիական Թեմզայի, այդ իսկ պատճառով գետի համար երբեմն նաև օգտագործվում է Թեմզա անունը։

2000 թվականին գետը ընդգրկվել է Կանադայի պահպանվող գետերի ցանկում[4]։

Աշխարհագրություն

Գետն հիմնականում ունի երեք ճյուղ՝ Նորթ Թեմսը, Սաութ Թեմսը և Միդլ Թեմսը։ Սաութ Թեմսը հանդիսանում է Թեմս գետի գլխավոր ճյուղը և երբեմն այս ճյուղին ուղղակի անվանում են Թեմս։

Գետի հյուսիսային և հարավային ճյուղերը վերին հողքում հոսում են հովիտների ուղղությամբ[5]։ Այս երկու ճյուղերը միախառնվում են Լոնդոն քաղաքում։ Ստորին հոսքում գետը հոսում է ոչ խորը հովտով և ունի 1,2 մետր միջին խորություն։ Թափվում է Սենտ Կլեր լճի հարավարևելյան մասում[6]։

Պատմական տեղեկություններ

1813 թվականի հոկտեմբերի 5–ին Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ այստեղ տեղի ունեցավ ճակատամարտ՝ անգլիացիների և նրանց դաշնակից հնդկացիների և ամերիկացի զինվորների միջև, զոհվեց հնդկացիների առաջնորդ Տեկումսեհը։

Բնություն

Գետի ավազանի տարածքում նկատվել են շուրջ երեսունվեց տեսակ կաթնասուններ, այդ թվում եղջերուներ, կոյոտներ և կուղբեր և շուրջ 157 տեսակի թռչուններ[7][8]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.