From Wikipedia, the free encyclopedia
Թանվի Ազմի (անգլ.՝ Tanvi Azmi, ի ծնե՝ Սունհիտա Քեր, նոյեմբերի 9, 1960 կամ 20-րդ դար[1], Մումբայ[4]), կինոյի և հեռուստատեսության հնդիկ դերասանուհի։
Թանվի Ազմի անգլ.՝ Tanvi Azmi | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1960 (63 տարեկան) կամ 20-րդ դար[1] |
Ծննդավայր | Մումբայ |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Բաբա Ազմի[2] |
Ծնողներ | մայր՝ Usha Kiran? |
Պարգևներ և մրցանակներ | |
Tanvi Azmi Վիքիպահեստում |
Ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 9-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում՝ մարաթի-հնդիկ դերասանուհի Ուշի Կիրանի և բժիշկ Մանոհարա Քերի ընտանիքում։ Ծնողներն ունեցել են ազատական հայացքներ և դուստրերին սերմանել են կրթության նկատմամբ սեր և ազատամտական հայացքներ[5]։
1985 թվականին Թանվին սկսել է իր կարիերան։ «Կյանքի ճանապարհ» հեռուստասերիալում խաղացել է որպես բժիշկ։ 1986 թվականին Անուպամ Քհերի հետ Վիջա Մեհտիի «Պարոն Ռաո» ֆիլմի գլխավոր դերում խաղացել է երիտասարդ այրու դերը։ Դերասանուհին նաև հայտնի է ռեժիսոր Ադուր Գոպալակրիշնանի մալայալամ լեզվով «Vidheyan» (1993) ֆիլմում խաղացած իր դերով։
1995 թվականին «Տարբեր ճակատագրեր» ֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Filmfare Award» մրցանակին՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր անվանակարգում։
2014 թվականին «Բաջիրաո և Մաստանի» ֆիլմում նկարահանվելու համար, որտեղ խաղացել է Բաջիրաոյի մոր դերը, Սանջայ Լիլի Բհանսալիի հետ կնքել է պայմանագիր։ Ֆիլմում նկարահանվելու համար ստիպված է եղել սափրել գլուխը[6]։ Այդ դերի համար նրան շնորհվել է Ազգային կինոմրցանակ։
Թանվին ամուսնացել է[7] հնդիկ կինեմատոգրաֆիստ, դերասանուհի Շաբանա Ազմիի եղբոր՝ Բաբա Ազմիի հետ[8]։ Նրա ամուսինը Ախթար-Ազմին կինոդերասան է[4]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2020 | ֆ | Ապտակ | Thappad | Սուլաքշանա Սաբարվալ |
2019 | ֆ | 377 աննորմալ | 377 AbNormal | Չիտրա Պիլգաոնկար |
2015 | ֆ | Բաջիրաո և Մաստանի | Bajirao Mastani | Ռադհաբայ |
2014 | ֆ | Հուզիչ | Lai Bhaari | Տիկին Նիմբալկար |
2014 | ֆ | Դետեկտիվ Բոբին | Bobby Jasoos | Կաուսար Քհալա |
2014 | ֆ | Սոցիալական ինքնություն | Dekh Tamasha Dekh | Ֆաթիմա |
2011 | ֆ | Տարօրինակ մարդ | Mod | Գայտրի Գարգ |
2011 | ֆ | Ամրագրում | Aarakshan | Կավիտա Անանդ |
2010 | ֆ | Անծանոթը և անհայտը | Anjaana Anjaan | Բժիշկ |
2002 | ֆ | Սեպտեմբերի 11 | 11’09’01 — September 11 | Թալաթ Համդանի |
2001 | ֆ | Արտացոլում | Aks | Մադհու Պրադհան |
2000 | ֆ | Արքայազնը սիրահարվել է արքայադստերին | Raja Ko Rani Se Pyar Ho Gaya | Միրա Կումար |
2000 | ֆ | Մի քանի խոսք սիրո մասին | Dhaai Akshar Prem Ke | Սիմրան Գրևալ |
2000 | ֆ | Ճակատագրական տոն | Mela | Մաալ՝ Նեյնայի մայրը |
1995 | ֆ | Տարբեր ճակատագրեր | Akele Hum Akele Tum | Ֆարիդա |
1994 | ֆ | Ստրկություն | Vidheyan | Սարոջակ |
1993 | ֆ | Կյանքը վախի տակ | Darr | Պունամ Ավաստի |
1992 | ֆ | Յոթերորդ երկինք | Saatwan Aasman | Սանա |
1988 | ֆ | Պարոն Գալիբ | Mirza Ghalib | Ումրաո Բեգում |
1985 | ֆ | Պարոն Ռաո | Rao Saheb | Ռադհիկա |
1985 | ֆ | Սիրելի քույրը | Pyari Behna | Սիթա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.