From Wikipedia, the free encyclopedia
Թալիսա Սոտո (անգլ.՝ Talisa Soto, մարտի 27, 1967[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել[2]։
Թալիսա Սոտո | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և մոդել |
Ամուսին(ներ) | Բենջամին Բրեթ |
Երեխա(ներ) | Sophia Bratt? |
Թալիսա Սոտոն ծնվել է 1967 թվականի մարտի 27-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները 1950-ական թվականներին Բրուքլին են տեղափոխվել Պուերտո Ռիկոյից։ Մինչ աղջիկը փոքր էր, հայրն ու մայրը որոշեցին փոխել ապրելու վայրը և տեղափոխվել են Մասսաչուսեթս նահանգի Նորտգեմտոն քաղաքը։
Սոտոն իր առաջին մոդելայի աշխատանքն ստացել է 1982 թվականին, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր։ 1985 թվականին նա փորձեց պայմանագիր կնքել «Ford model» մոդելային գործակալության հետ, բայց մերժում ստացավ, քանի որ նրա տեսքը «շատ» լատինական էր[3]։ Սոտոն պայմանագիր կնքեց «Click Model Management» գործակալության հետ և տեղափոխվեց աշխատելու Եվրոպայում։ Նա հաստատվեց 1980-ականների լավագույն մոդելների շարքում և շատ զբաղված էր իր մոդելային կարիերայով` աշխատելով Իտալիայում և Ֆրանսիայում։ Թալիսան հայտնվեց «Vogue»[4], «Mademoiselle», «Glamour» և «Self» ամսագրերի շապիկներին[5]։
1998 թվականին Սոտոն վերադարձավ Ամերիկա, անցավ լսումները և ստացավ իր առաջին դերը Փոլ Մարիսեյի «Spike of Bensonhurst» ֆիլմում։ 1989 թվականին նկարահանվել է սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին «Սպանության թույլտվություն» ֆիլմում Թիմոթի Դալտոնի հետ, նաև խաղացել է Մարիա Ռիվյերի դերը «Մամբո արքաները» երաժշտական դրամայում։
Սոտոն նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, որոնցից են 1995 թվականին նկարահանված «Մահացու ճակատամարտ» կինոնկարը, որում նա կատարել է Կիտանա արքայադստեր դերը, 2011 թվականին նկարահանված «Պիներո» ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաև Բենջամին Բրեթը, և 2002 թվականին նկարահանված «Բալիստիկա։ Էսքն ընդդեմ Սիվերի» ֆիլմը, որում նա նկարահանվել է Լյուսի Լյուի և Անտոնիո Բանդերասի հետ։
Թալիսան՝ որպես հրավիրված դերասանուհի, նկարահանվել է «C-16» հեռուստասերիալում։ 1995 թվականին խաղացել է Դոնի Ջուլիի դերը «Դոն Ժուան դե Մարկո» կատակերգությունում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջոնի Դեփը։ Դերասանուհին նաև նկարահանվել է Մարկ Էնթոնիի «I Need to Know» (Ես ուզում եմ իմանալ) երաժշտական տեսահոլովակում։ 1996 թվականին Սոտոն խաղացել է «Վամպիրելլա» ֆիլմի գլխավոր դերում, որը ստեղծված էր կոմիքսների շարքի հիման վրա։
Սոտոն նաև նկարահանվել է «Չկործանվող լրտես», «Արև բռնողը», «Կարիերա», «Ճանճորս», «Ֆենսիի թռիչքը» և «Մահացածների կղզի» ֆիլմերում։
1990 թվականին հայտնվել է «People» ամսագրի աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում։ 1995 թվականին հայտնվել է «Sports Illustrated» սպորտային ամսագրի շապիկին։ Նա 2002 թվականին զբաղեցրել է 58-րդ տեղը «Maxim» ամսագրի 100 «թեժ» կանանց շարքում։
Սոտոն 1997-2000 թվականներին ամուսնացած էր Կոստաս Մենդիլորի հետ։ 1997-2000 թվականներին Սոտոն ամուսնացած էր իր նախկին ամուսնու եղբոր՝ Կոստաս Մենդիլորի հետ։ «Պիներո» ֆիլմի նկարահանման ժամանակ Սոթոն հանդիպեց Բենջամին Բրեթին։ Նրանք ամուսնացել են 2002 թվականի ապրիլի 13-ին[6]։ Զույգն ունի երկու երեխա՝ Սոֆիա Ռոզալինդա Բրեթն (6 դեկտեմբերի, 2002) և Մաթեո Բրեվերի Բրեթը (3 հոկտեմբերի, 2005)[7]:
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
1989 | ShoWest Award | Female Star of Tomorrow | Հաղթանակ | |
2002 | ALMA | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում | Պիներո | Առաջադրված |
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984 | ֆ | Գրինվիչ գյուղի քահանան | The Pope of Greenwich Village | Պարուհի |
1988 | ֆ | Spike of Bensonhurst | Ինդիա | |
1989 | ֆ | Սպանության թույլտվություն | Licence to Kill | Լյուպ Լամորա |
1990 | ֆ | Silhouette | Մարիաննա Էրրերո | |
1991 | ֆ | Բանտային պատմություններ։ Կանայք ճաղավանդակի հետևում | Prison Stories: Women on the Inside | Ռոսինա |
1992 | ֆ | Մամբո արքաները | The Mambo Kings | Մարիա Ռիվերա |
1992 | ֆ | Hostage | Ջոանա | |
1993-1994 | ս | Harts of the West | Քեսսի | |
1995 | ֆ | Դոն Ժուան դե Մարկո | Don Juan DeMarco | Դոնա Հուլիա |
1995 | ֆ | Մահացու ճակատամարտ | Mortal Kombat | արքայադուստր Կատինա |
1996 | ֆ | Անկործանելի լրտես | Spy Hard | գայթաղկիչը հյուրանոցում |
1996 | ֆ | Արև բռնողը | The Sunchaser | Նավահո |
1996 | ֆ | Վամպիրելլա | Vampirella | Վամպիրելլա |
1997 | ֆ | Կարիերա | The Corporate Ladder | Սյուզան Թեյլոր |
1997 | ֆ | Մահացու ճակատամարտ 2։ Ոչնչացում | Mortal Kombat: Annihilation | արքայադուստր Կատինա |
1998 | ս | C-16: FBI | Ռոսմարի Վարգաս | |
1999 | ֆ | Ճանճորս | Flypaper | Ամանդա |
2000 | ֆ | That Summer in LA | Մարիսաբել | |
2000 | ֆ | Flight of Fancy | Մերսեդես Մարկես | |
2000 | ֆ | Մահացածների կղզին | Island of the Dead | Մելիսա Օկիֆ |
2001 | ֆ | Պենիրո | Piñero | Շուգար |
2002 | ֆ | Բալիստիկա. Էքսն ընդդեմ Սիվերի | Ballistic: Ecks vs. Sever | Ռեին Գենտ |
2009 | ֆ | Առաքելություն | La mission | Աննա |
2013 | ֆ | Էլիզիում`դրախտ ոչ երկրի վրա | Elysium | Թիշա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.