Թաթարստան
From Wikipedia, the free encyclopedia
Թաթարստանը (ռուսերեն՝ Татарстан) գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասում, Մերձվոլգյան դաշնային շրջանում, մտնում է Վոլգայի տնտեսական շրջանի մեջ։։ Կազմավորվել է Համառուսաստանյան Կենտրոնական գործադիր կոմիտեի և Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1920 թվականի մայիսի 27-ի հրամանագրի հիման վրա՝ որպես Ինքնավար Թաթարական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1], 1936 թվականի դեկտեմբերի 5-ից՝ Թաթարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ 1990 թվականի օգոստոսի 30-ին Թաթարական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական ինքնիշխանության հռչակագիրի կապակցությամբ այն վերափոխվեց Թաթարական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, 1992 թվականի փետրվարի 7-ից՝ Թաթարստանի Հանրապետության[2]։
Համաձայն 1992 թվականի Թաթարստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի 2-րդ կետի ՝«Թաթարստանի Հանրապետություն» և «Թաթարստան» անվանումները համարժեք են[3]. Թաթարստանի մայրաքաղաքը Կազանն է։ Ռուսաստանի կազմում սահմանակցում է Կիրովի, Սամարայի, Ուլյանովսկի, Օրենբուրգի մարզերին, Բաշկորտոստանին, Մարի Էլին, Ուդմուրթական հանրապետությանը, Չուվաշիային։ Պաշտոնական լեզուներ՝ թաթարերեն և ռուսերեն[4]