Չուվաշիա
From Wikipedia, the free encyclopedia
Չուվաշիայի Հանրապետություն (չուվաշերեն՝ Чăва́ш Ен, Чăва́ш Республики́; ռուս.՝ Чувашия,Чувашская Республика), հանրապետություն (դաշնության սուբեյկտ) Ռուսաստանի Դաշնության կազմում։ Գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնում։ Հեռավորությունը Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոքսարիից մինչև Մոսկվա 630 կմ է։
Չուվաշիայի Հանրապետությունն ունի իր սեփական սահմանադրությունը և օրենսդրությունը։ Հանրապետության պետական լեզուներն են չուվաշերենը և ռուսերենը[1]։