From Wikipedia, the free encyclopedia
Թագ (լատին․՝ corona - պսակ, թագ), գլխի զարդարանք, որը համարվում է միապետական իշխանության խորհրդանիշ։ թափանցիկ թագ սունկ թագ սև թագ փշերով թագ ուսկուց թագ կլուն թագ
Թագերի հայտնվելը վերագրվում է հին աշխարհի պետություններին[1] (Հին Եգիպտոս, Հին Հռոմ, Շումեր), ավելին՝ մ․թ․ա 1-ին դարում Հռոմում իշխանության այս պարագան վերափոխվել էր մականվան[2][3][4]։
Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (11-րդ դարից) թագերը շատ տարածված էին եվրոպական երկրներում։ Ռուսիայում որպես Մեծ իշխանի, հետագայում՝ թագավորի թագ, օգտագործվել է Մոնոմախի գդակը, իսկ կայսրերի դեպքում՝ Մեծ կայսերական թագը։ Այժմ, որպես կանոն, միապետները թագ կրում են միայն խիստ հանդիսավոր դեպքերում։
Թագերը պատրաստվել են տարբեր թանկարժեք մետաղներից (սովորաբար՝ ոսկուց կամ արծաթից) և զարդարվել թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով։
Կարող են ունենալ տարբեր ձևեր՝ գլխարկի, պսակի, օղակապի տեսքով, տերևներով, ատամիկներով կամ թիթեղյա։
Կախված կրողի կոչումից՝ թագերը կարող են լինել․
Կա նաև պապական թագ՝ տիարա։
Անվանում | Գտնվելու վայր | Թվագրում | Ծանոթագրություն | Պատկեր | Հերալդիկա |
---|---|---|---|---|---|
Մոնոմախի գդակ | Զինագործական պալատ | 13-14-րդ դարեր | 18-րդ դարից՝ Մեծ, Փոքր և Սպիտակ Ռուսիայի թագավորությունների հերալդիկ թագը։ | ||
Կազանի թագ | Զինագործական պալատ | 16-րդ դարի կեսեր | 18-րդ դարից՝ Կազանի խանության հերալդիկ թագը։ | ||
Մոսկովյան թագ | Չի պահպանվել | 1610 թվական | Թագը պատրաստվել է Վլադիսլավ 4-րդի թագադրման համար։ | ||
Միխայիլ Ռոմանովի թագ | Զինագործական պալատ | 1627 թվական | 18-րդ դարից՝ Աստրախանի խանության հերալդիկ թագը։ | ||
Երկրորդ հանդերձանքի Մոնոմախի գլխարկ | Զինագործական պալատ | 1682 թվական | 18-րդ դարից՝ Ղրիմի խանության հերալդիկ թագը։ | ||
Երրորդ հաներձանքի թագավորական գլխարկ | Զինագործական պալատ | մոտ 1682 թվական | 18-րդ դարից՝ Սիբիրյան թագավորության հերալդիկ թագը։ | ||
Իվան V-ի ադամանդյա գլխարկ | Զինագործական պալատ | 1682 թվական | |||
Պետրոս I-ի ադամանդյա թագ | Զինագործական պալատ | 1682 թվական | |||
Եկատերինա I-ի և Պետրոս II-ի թագ | Զինագործական պալատ | 1724 -1727 թվականներ | Պահպանվել է միայն կմախքը։ | ||
Աննա Յոհանովնայի և Ելիզավետա Պետրովնայի թագ | Զինագործական պալատ | 1730, 1742 | 19-րդ դարից՝ Լեհական թագավորության հերալդիկ թագը։ | ||
Մեծ կայսերական թագ | Ադամանդի ֆոնդ | 1762, 1797 | Ի սկզբանե պատրաստվել է Պետրոս III-ի համար (չի ապրել մինչև թագադրումը)։ | ||
Մալթայական թագ | Զինագործական պալատ | մոտ 1798 թվական | Հերալդիկ թագ մինչև 1803 թվականը։ | ||
Վրացական թագ | Անհայտ | մոտ 1798 թվական | Պատրաստվել է Քարթլի-Կախեթական թագավոր Գեորգի XII-ի համար։ 1801 թվականից Վրաստանի թագավորության հերալդիկ թագն էր։ | ||
Փոքր կայսերական թագ | Ադամանդի ֆոնդ | 1856 (Զեֆտիգեն) | Ի սկզբանե կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի անձնական թագն էր։ | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.