From Wikipedia, the free encyclopedia
Էրսկին Նիկոլ (անգլ.՝ Erskine Nicol, հուլիսի 3, 1825[1][2][3] - մարտի 8, 1904[3][4]), շոտլանդացի գծանկարիչ և ժանրային նկարիչ։
Էրսկին Նիկոլ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1825[1][2][3] |
Մահացել է | մարտի 8, 1904[3][4] (78 տարեկան) |
Քաղաքացիություն | Շոտլանդիա |
Կրթություն | Էդինբուրգի արվեստի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երեխաներ | John Watson Nicol?[5] |
Erskine Nicol Վիքիպահեստում |
Ծնվել է 1825 թվականի հուլիսի 3-ին, Լիթում, եղել է Ջեյմս Մայն Նիկոլի և նրա կնոջ՝ Մարգարետ Ալեքսանդերի ավագ որդին[6]։
Որպես դեկորատոր սկզբնական աշկերտությունից հետո նա անցել է արվեստին։ Եղել է Էդինբուրգի արվեստի ակադեմիայի ուսանող, որտեղ նա սովորել է Սըր Վիլյամ Ալենի և Թոմաս Դունկանի հետ։ Որակավորվելիս նա սկզբնապես դասավանդել է որպես արվեստի ուսուցիչ Լիթի ակադեմիայում[6]։
Նիկոլը դասավանդել է Դուբլինում, Իռլանդիայում, 1845-50 թվականներին. այս ժամանակշրջանը համընկել է Իռլանդական մեծ սովի տարիներին, և նկարիչը ճանաչել է իռլանդացի մարդկանց ողջ ցավը. նրա աշխատանքների մեծ մասը ցույց են տալիս իռլանդական բնակչությանը հասցված անարդարությանը 19-րդ դարի ընթացքում[7]։
1850 թվականին տեղափոխվել է Էդինբուրգ։ Նա ապրել է Բլենհեյմ Փլեյս 1 հասցեում, Լեյթ Վոլք փողոցի վերևում գտնվող բնակարանում[8]։ Նա 1851 թվականին եղել է Շոտլանդական թագավորական ակադեմիայի թղթակից անդամ և 1859 թվականին դարձել է այդ ակադեմիայի ակադեմիկոս։
Նիկոլը ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և 1866 թվականին դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։ Նա նաև ցուցադրվել է Թագավորական Հիբերնյան ակադեմիայում և Բրիտանական ինստիտուտում։
1862 թվականին նա հեռացել է Էդինբուրգից և տեղափոխվել է Սուրբ Ջոնս Վուդի թաղամաս, այնուհետև, 1864 թվականին տեղափոխվել է Լոնդոնի արևմուտք, Դավսոն Փլեյսի 24 հասցե։ Նա նաև ստուդիա է գնել Կլոնավում, Իռլանդիայի Վեսթ Միթ կոմսությունում և սիրում էր այնտեղ ավարտին հասցնել իր կտավները մինչև հիվանդությունը. վերջինս ստիպել է նրան նվազեցնել իր ճանապարհորդությունները։ Այնուհետև նա օգտագործել է չօգտագործվող եկեղեցի Փիթլոքրիում՝ իր աշխատանքներն ավարտելու համար[6]։
Նա մահացել է 1904 թվականի մարտի 8-ին, Դելլում, Ֆելտհամում։ Թաղված է իր երկրորդ կնոջ կողքին, Ռոթթինգդենում։
1905 թվականին Շոտլանդական թագավորական ակադեմիայում անցկացվել է նկարչի հիշատակի ցուցահանդես։
Նիկոլը ամուսնացել է երկու անգամ․ առաջին անգամ ամուսնացել է 1851 թվականին, Ժանեթ Վաթսոնի հետ, որը մահացել է 1863 թվականին՝ թողնելով մեկ որդի (Ջոն Վաթսոն Նիկոլը, որը դարձել է նկարիչ) և մեկ դուստր։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1865 թվականին, Մարգարետ Մարի Վուդի հետ, որը նրանից երկար է ապրել։ Մարգարետն ու Նիկոլն ունեցել են երկու որդի (ավագ որդին՝ Էրսկին Էդվին Նիկոլը, ևս դարձել է նկարիչ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.