Էրեսուն
Նեղուց Դանիայի և Շվեդիայի միջև / From Wikipedia, the free encyclopedia
Էրեսուն (դան․՝ Øresund, շվեդ.՝ Öresund), նաև Զունդ (գերմ.՝ Sund), Նեղուց Զելանդիա կղզու (Դանիա) և Սկանդինավյան թերակղզու (Շվեդիա) միջև։ Մյուս Դանիական նեղուցների հետ միացնում է Բալթիկ և Հյուսիսային ծովերը։
Էրեսունի մոտ են գտնվում երկու խոշոր քաղաքներ՝ Կոպենհագենը և Մալմյոն, որոնք իրար են միացված Յորսունդ կամուրջով, որը բաղկացած է կամրջից և թունելից։