Էստոնիայի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիայի ազգային դրոշ (էստ․՝ Eesti lipp), Էստոնիայի Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշերից մեկը 1918—1940 թթ. ընթացքում, ապա՝ 1990 թվականից մինչև այժմ։ Իրենից ներկայացնում է կապույտ, սև, և սպիտակ գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնության և երկարության 7։11 հարաբերակցությամբ։ Դրոշի ստանդարտ չափը 105 × 165 սմ է։ Էստոներենում առօրյա-խոսակցական ձևով դրոշը հաճախ անվանում են «sinimustvalge» (բառացի՝ կապույտ-սև-սպիտակ)՝ ըստ դրոշի շերտերի գույների։
Արագ փաստեր Էստոնիայի դրոշ, Տեսակ ...
Էստոնիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Էստոնիա |
Նշան | 🇪🇪 |
Հարաբերություն | 7:11 |
Ընդունված է | օգոստոս 7, 1990 |
Գույներ | Կապույտ Սև Սպիտակ |
Պատկերված է | դաշտ |
Փակել