From Wikipedia, the free encyclopedia
Էուխենիո Կոսերյու (Կոսերիու) (ռումիներեն՝ Eugeniu Coșeriu, 27 հուլիսի, 1921, Միխեյլեն, Ռումինիայի թագավորություն - 7 սեպտեմբերի, 2002, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), ռումինական ծագմամբ գերմանացի լեզվաբան, ռումինական լեզվաբանության մասնագետ, պրոֆեսոր[13], ավելի քան 50 գրքերի հեղինակ, Հայդելբերգի գիտությունների ակադեմիայի անդամ և Ռումինական ակադեմիայի պատվավոր անդամ (1991)։
Էուջենիու Կոշերյու ռումիներեն՝ Eugeniu Coșeriu | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1921[1][2][3][…] Mihăileni, Rîșcani District, Մոլդովա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2002[1][3][5][…] (81 տարեկան) Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[6] |
Քաղաքացիություն | Ռումինիա, Գերմանիա և Ուրուգվայ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր, համալսարանի դասախոս, վիպասան և լեզվի փիլիսիփա |
Հաստատություն(ներ) | Թյուբինգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | սլավիստիկա, Ռոմանիստիկա[4] և լեզվի փիլիսոփայություն |
Անդամակցություն | Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան, Հռոմի Սապիենզա համալսարան և Միլանի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն, ռումիներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն[1][7], անգլերեն, ռուսերեն և լատիներեն |
Հայտնի աշակերտներ | Adolfo Elizaincín? |
Ազդվել է | Antonino Pagliaro? |
Պարգևներ | |
Կայք | coseriu.de(գերմ.)(իսպ.)(ֆր.)(անգլ.) |
Eugenio Coseriu Վիքիպահեստում |
Էուխենիո Կոսերյուն ծնվել է 1921 թվականի հուլիսի 27-ին Ռումինիայի թագավորության Միխեյլեն գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետություն)։ Սովորել է Բելցի քաղաքի Liceul Teoretic „Ion Creangă” լիցեյում, որտեղ նրա դասընկերներն են եղել բեսարաբիացի գրող Վադիմ Պիրոգանը և ռումինացի գրող ու աստվածաբան Սերգիու Գրոսուն։ Այնուհետև Էուխենիո Կոսերյուն սովորել է Յաշի համալսարանում, որն ավարտելուց հետո՝ 1940 թվականին, մեկնել է Իտալիա, որտեղ կրթությունը շարունակել է Հռոմում՝ Իտալիայի մշակույթի ինստիտուտում։ Այստեղ 1944 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Chanson de geste (ֆրանսիական միջնադարյան գրականության ժանր էպիկական բովանդակությամբ) ժանրի ազդեցությունը հարավային սլավոնների քնարերգության վրա թեմայով և ստացել դոկտորի գիտական աստիճան։ 1944-1945 թվականներին Էուխենիո Կոսերյուն աշխատել է Պադովայի համալսարանում (Պադովա), իսկ 1945 թվականից մինչև 1949 թվականը՝ Միլանի համալսարանում։
Էուխենիո Կոսերյուն մի որոշ ժամանակ աշխատել է Լատինական Ամերիկայում՝ Ուրուգվայի հանրապետական համալսարանում, ապա վերադարձել է Եվրոպա և մինչև իր կյանքի վերջն աշխատել Գերմանիայում՝ Տյուբինգենի համալսարանում։
Էուխենիո Կոսերյուն մահացել է 2002 թվականի սեպտեմբերի 7-ին Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում։
Էուխենիո Կոսերյուի անունն են կրում Բելցիի քաղաքային գրադարանը, Միխեյլեն գյուղի դպրոցը, Internațional de Științe ale Limbajului միջազգային կոլոքվիումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.