ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Էշլի Վիկտորիա Բենսոն (անգլ.՝ Ashley Victoria Benson, դեկտեմբերի 18, 1989[1][2], Անահայմ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Մեր կյանքի օրերը» և «Հմայիչ խաբեբաները» սերիալներում կատարած իր դերերով։
Էշլի Բենսոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1989[1][2] (34 տարեկան) |
Ծննդավայր | Անահայմ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Orange County School of the Arts? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Ընտրանի | Հմայիչ խաբեբաները, Գարնանային արձակուրդներ, Հասնել հաջողության։ Ամեն ինչ հաջողության համար, Christmas Cupid? և Days of Our Lives? |
Ամուսին(ներ) | Brandon Davis? |
Համատեղ ապրող(ներ) | G-Eazy[3], Քարա Դելևին[4] և Justin Thorne? |
ashbyashleybenson.com | |
2 տարեկանում Էշլին հաճախել է պարի դասերի, ապա 5 տարեկանում հաճախել է վոկալի դասերի և ֆոտոսեսիաների։ 7 տարեկանում նա սկսել է աշխատել Ford Models մոդելային գործակալությունում, նկարահանվել է գովազդներում։ Ապա նա որոշել է խաղալ թատրոնում և դառնալ դերասանուհի։ Սկսած 2000 թվականից՝ Բենսոնը խաղացել է կինոներում և հեռուստասերիալներում։ Հայտնի է դարձել 2004-2007 թվականներին «Մերի օրերի կյանքը» սերիալում նկարահանվելուց հետո։ 2009 թվականին ստացել է Միա Տորկոլետտիի դերը «Իստվիկ» սերիալում, որտեղ նկարահանվել է բոլոր 13 սերիաներում։ 2010 թվականից նա՝ որպես գլխավոր դերակատարներից մեկը, նկարահանվում է «Հմայիչ խաբեբաները» հայտնի դրամատիկ հեռուստասերիալում։ Հեռուստասերիալը ցուցադրվել է ABC Family հեռուստաալիքով։ Այդ ֆիլմում նա նկարահանվել է իր մանկության ընկերուհու՝ Լյուսի Հեյլի հետ (Արիա Մանգոմերի)։
Ֆիլմեր | ||||
---|---|---|---|---|
Տարի | Անվանում | Դեր | Բնօրինակ անվանում | |
2002 | Արևմտյան թև | աղջիկ | The West Wing | |
2004 | 13-ից 30-ը | Գեղեցիկ աղջիկներից մեկը | 13 Going on 30 | |
2004֊2007 | Մեր կյանքի օրերը | Էբիգել | Days of our Lives | |
2006 | Միայնակ սրտեր | Ռեյլի | The O.C. | |
2007 | Հասի՛ր հաջողության. ամեն ինչ հանուն հաղթանակի | Կիսթն | Bring It On։ In It to Win It | |
2008 | Բարթը ստացավ սենյակ | Էլիս | Bart Got a Room | |
2008 | Հիանալի հնգյակ. տեխասյան սկանդալ սատարողների խմբում | Բրուկ Տիպիտ | Fab Five: The Texas Cheerleader Scandal | |
2008 | Գերբնականը | Թրեյսի Դևիս | Supernatural | |
2009֊2010 | Իստվիկ | Ռեյլի | Eastwick | |
2010 | Սուրբծննդյան Կուպիդոն | Քեյթլին Կուին | Christmas Cupid | |
2010 - մինչև հիմա | Հմայիչ խաբեբաները | Հաննա Մարին | Pretty Little Liars | |
2013 | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | Կարլի | How I met your mother | |
2013֊2014 | Ռավենսվուդ | Հաննա Մարին | Ravenswood | |
2013֊2014 | Գարնանային արձակուրդներ | Բրիտ | Spring Breakers | |
2015 | Պիքսելներ | Լեդի Լիզա | Pixels |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.