From Wikipedia, the free encyclopedia
Էնրիկո Դանդոլո (իտալ.՝ Enrico Dandolo), (մոտ 1107, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - մայիս 1205, Կոստանդնուպոլիս), Վենետիկի հանրապետության դոժ 1192 թվականից։ Մնացած դոժերից տարբերվել է կուրությամբ և երկարակեցությամբ, ինչերն էլ չխանգարեցին Դանդոլոյին հետք թողնել պատմության մեջ, ինչպես նաև ազդել խաչակրաց չորրորդ արշավանքի ելքի և Կոստանդնուպոլսի ավերման (1204) վրա։
Էնրիկո Դանդոլո Enrico Dandolo | |||
Դանդոլոյի կիսանդրին | |||
| |||
---|---|---|---|
1192 - 1205 | |||
Նախորդող | Մոնստոպյետրո Օրիո | ||
Հաջորդող | Պյետրո Ձիանի | ||
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | ||
Ազգություն | իտալացի | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | 1107 կամ 1108 | ||
Ծննդավայր | Վենետիկ | ||
Վախճանի օր | 1205 | ||
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս | ||
Թաղված | Սուրբ Սոֆիայի տաճար | ||
Դինաստիա | Դանդոլոների ընտանիք | ||
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն | ||
Հայր | Վիտալե Դանդոլո | ||
Զավակներ | Anna Dandolo? | ||
Էնրիկե Դանդոլոն ծագում է վենետիկյան ազդեցիկ ընտանիքից։ Նրա հայր՝ Վիտալե Դանդոլոն Վենետիկի հանրապետության 38-րդ դոժ Միհել Վիտալե II-ի խորհրդականն էր։ Նրա անվանակից հորեղբայրը Վենետիկի գերագույն եկեղեցական պաշտոնյան էր։ Մինչև վաթսունամյա հասակը ապագա դոժը իր ազգականների ստվերում էր։
Առաջին նշանավոր դերը պատմության մեջ Դանդոլոն խաղաց 1171-1172 թվականներին, երբ Բյուզանդական կառավարությունը բանտարկեց հազարավոր վենետիկցիների։ Վենետիկի հանրապետությունը պատրաստվում էր պատասխան ռազմական գործողությունների, սակայն պատերազմ տեղի չունեցավ ժանտախտի տարածման վտանգի պատճառով։ Փոխարենը Կոստանդնուպոլիս ուղարկվեցին երկու դեսպաններ, որոնցից մեկը Դանդոլոն էր։ Մի քանի տարի շարունակ Դանդոլոն դիվանագիտական առաքելություն էր կատարում, իսկ 1183 թվականին նա նորից ուղարկվեց Կոստանդնուպոլիս քաղաքում Վենետիկյան թաղամասի վերականգնման հարցով բանակցելու համար։
Հայտնի է, որ Դանդոլոն կուրացել է մինչև դոժ դառնալը։ Ներկայումս շրջանառվում է երկու վարկած նրա կուրացման վերաբերյալ, ըստ առաջինի՝ նրան ապակով կուրացրել է բյուզանդական կայսր Մանուիլ I Կոմնենոսը՝ 1171 թվականի դիվանագիտական առաքելության ժամանակ[1], իսկ ըստ երկրորդի՝ Դանդոլոն տեսողությունը կորցրել է գլխին ստացած հարվածի պատճառով։
Այնուամենայնիվ 1192 թվականին Էնրիկե Դանդոլոն ընտրվում է Վենետիկի հանրապետության դոժի պաշտոնում։
Սակայն նրան պատմական ճանաչում բերեց Չորրորդ խաչակրաց արշավանքում ունեցած մասնակցությույնը։ 1202 թվականին Վենետիկում հավաքվել էին մեծաթիվ խաչակիրներ, ովքեր պատրաստվում էին արշավել Եգիպտոս կամ Պաղեստին։ Ծովային ճանապարհով արևելք հասնելու համար խաչակիրները չունեին բավարար քանակությամբ միջոցներ, իսկ խաչակիրների մի մասը անգամ մեծ պարտքեր էր կուտակել Վենետիկում։ Դանդալոն խաչակիրներին ուղորդեց Դալմաթիա, որտեղ 1202 թվականի նոյեմբերի 23-ին պաշարեց։ Միջերկրածովյան առևտրում Վենետիկի գլխավոր մրցակից Զառա քաղաքը գրավվեց ։
Որոշ ժամանակ անց Դանդոլոյին և խաչակիրների առաջնորդներին դիմեց բյուզանդական գահընկեց արված կայսր Իսահակ II-ի որդի Ալեքսիոս IV-ը։ Վերջինիս հաջողվում է համոզել խաչակիրներին գրավել Կոստանդնուպոլիսը։ Այսպիսով Խաչակրաց արշավանաի սկզբնական նպատակները փոխվեցին հօգուտ Դանդալոյի։
1204 թվականի ապրիլի 13-ին Կոստանդնուպոլիսը գրավվեց և թալանվեց։ Նույն թվականին կազմավորվեց Լատինական կայսրությունը՝ Կոստանդնուպոլիս մայրաքաղաքով։ Վենետիկը ստացավ զգալի գաղութային տարածքներ ինչը էլ ավելի բարելավեց հանրապետության տնտեսական իրավիճակը։
1204 թվականի մայիսին Կոստանդնուպոլսում 97 տարեկան հասակում Էնրիկո Դանդոլոն հիվանդացավ և վախճանվեց։ Նրա մահվան մասին լուրերը հասան Վենետիկ 1205 թվականի հուլիսի 20-ին։
Դոժին թաղեցին Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարում։ Նրա գերեզմանը հասել է մեր օրեր։
Դանդալոյի անունով է կոչվում Իտալիայի նավատորմի զրահակիրներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.