From Wikipedia, the free encyclopedia
Էմոցիոնալ ինտելեկտ (ԷԻ; անգլ.՝ emotional intelligence, EI), զգացմունքները ճանաչելու, այլ մարդկանց և իր սեփական մտադրությունները, մոտիվացիան և ցանկությունները հասկանալու մարդու ունակություն, ինչպես նաև սեփական և այլ մարդկանց զգացմունքները կառավարելու ունակություն՝ գործնական առաջադրանքները կատարելու նպատակով[1]։
«Էմոցիոնալ ինտելեկտ» հասկացությունը հայտնվել է որպես ինտելեկտի ավանդական թեստերի՝ կյանքում և կարիերայում մարդու հաջողությունը կանխագուշակելու հաճախ անընդունակության արձագանք։ Դրա համար բացատրություն է գտնվել, որը կայանում էր այն բանում, որ հաջողակ մարդիկ ունակ են արդյունավետ կերպով փոխազդել այլ մարդկանց հետ՝ կապված էմոցիոնալ կապերով, ունակ են նաև արդյունավետ կառավարել իրենց սեփական էմոցիաները, մինչդեռ ինտելեկտի՝ արդեն ընդունված հասկացությունը չի ընդգրկում այդ ասպեկտները, և ինտելեկտի թեստերը չէին գնահատում այդ ունակությունները[2]։
Ըստ Ս. Ջ. Սթեյնի և Հովարդ Բուքի ոչ այնքան գիտական բնորոշման՝ էմոցիոնալ ինտելեկտը, ի տարբերություն ինտելեկտի, բոլորին հայտնի հասկացությունից, «հանդիսանում է իրավիճակը ճիշտ մեկնաբանելու և նրա վրա ազդեցություն ունենալու ունակություն, ինտուիտիվ ընկալել այն, թե ինչ են ցանկանում և ինչի կարիքն ունեն այլ մարդիկ, իմանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը, չենթարկվել սթրեսի և լինել գրավիչ»[3]։
Ենթադրվում է, որ հենց էմոցիոնալ ինտելեկտն է եղել մարդու գոյության առանցքը մինչպատմական ժամանակաշրջանում, քանի որ այն արտահայտվում է մարդու՝ շրջակա միջավայրին հարմարվելու, գոյատևելու և ցեղակիցների ու հարևան ցեղերի հետ ընդհանուր լեզու գտնելու մեջ[4]։ Այդ ոլորտին է 1872 թվականին անդրադարձել Չարլզ Դարվինն իր «Մարդկանց և կենդանիների մոտ զգացմունքների արտահայտումը» աշխատության մեջ, որտեղ նա գրել է գոյատևման և հարմարեցման մեջ զգացմունքների արտաքին արտահայտումների դերի մասին[5]։
Զգացմունքների և դրանց վերահսկողության խնդրով շատ է զբաղվել հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը։ Նա, մասնավորապես, կարծում էր, որ էթիկայի առաջին օրենքները, ինչպիսիք են «Համմուրաբի թագավորի օրենքները» (մ.թ.ա. 18-րդ դար, Բաբելոն) կամ Աշոկա կայսեր էդիկտը, կարելի է գնահատել որպես զգացմունքների արտահայտման քաղաղաքակիրթ դարձնելու փորձեր[6]։
Առաջին հրապարակումները, որոնք դիտարկում էին մարդկանց սոցիալական փոխազդեցությունը՝ որպես ինտելեկտի ձև, հայտնվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ 1920 թվականին պրոֆեսոր Էդվարդ Թորնդայքը առաջին անգամ առաջարկեց սոցիալական ինտելեկտ հասկացությունը, որ նա նկարագրում էր որպես «մարդկանց, տղամարդկանց և կանանց, տղաներին և աղջիկներին հասկանալու, մարդկանց հետ շփվելու և մարդկանց հետ հարաբերություններում խելացի գործելու ունակություն»[2]։ 1926 թվականին ստեղծվեց առաջին լայն տարածում գտած թեստը (թեստ-հարցարան) սոցիալական ինտելեկտը չափելու համար՝ George Washington Social Intelligence Test: Սոցիալական ինտելեկտը չափելու փորձերը շարունակվում էին հաջորդ տասը տարիների ընթացքում Ռոբերթ Թորնդայքի (անգլ.՝ Robert Thorndike) և Սոլ Սթերնի (անգլ.՝ Saul Stern) կողմից, որոնք 1937 թվականին ներկայացրել էին սոցիալական ինտելեկտի չափման մեթոդները. այդ փորձերը հաջողությամբ չպսակվեցին[2]։
Ինտելեկտի հետազոտության մեջ կարևոր ներդրում է ունեցել Դևիդ Ուեքսլերը (անգլ.՝ David Wechsler), որը դիտարկում էր ինտելեկտը որպես «անհատի՝ նպատակաուղղված գործելու, ռացիոնալ մտածելու և շրջակա աշխարհի հետ արդյունավետ փոխներգործելու ունակությունների ամբողջությունը»։ 1940 թվականին նա հրապարակում կատարեց, որտեղ մարդու ունակությունները բաժանեց «ինտելեկտուալների» և «ոչ ինտելեկտուալների», վերջինների թվում նա ընդգրկում էր աֆեկտիվ, անձնական և սոցիալական ունակությունները և եզրակացրեց, որ հենց «ոչ ինտելեկտուալ» ունակություններն են համարվում առանցքային մարդու կենսական հաջողության կանխագուշակման գործում[7]։ Դևիդ Ուեքսլերի ազդեցությունը պահպանվում էր նաև 20-րդ դարի երկրորդ կեսի սկզբին, երբ հոգեբանության մեջ գերակշռում էր բիհեյվիորիզմի տեսությունը[2]։
1960-ական թվականներին առաջին անգամ սկսեց կիրառվել «էմոցիոնալ ինտելեկտ» հասկացությունը. 1964 թվականին՝ Մայքլ Բելդոքի Sensitivity to expression of emotional meaning in three modes of communication աշխատության մեջ, իսկ 1966 թվականին՝ Բ. Լոյների Emotional intelligence and emancipation աշխատության մեջ։
1975 թվականին Քլոդ Շթայները (անգլ.՝ Claude Steiner)՝ գործառնական վերլուծության հիմնադիրներից մեկը, մշակեց էմոցիոնալ գրագիտության հայեցակարգը և թողարկեց էմոցիոնալ գրագիտության թրենինգի ծրագիրը, որը ներկայացված է նրա Achieving Emotional Literacy գրքում (հր. Avon Books, Նյու Յորք, 1997)։
Էմոցիոնալ ինտելեկտի տեսության զարգացումը տեղի է ունեցել 1980-ական և 1990-ական թվականներին։ 1983 թվականին Հովարդ Գարդները (անգլ.՝ Howard Gardner) հրապարակեց ինտելեկտի իր հանրահայտ մոդելը, որտեղ ինտելեկտը բաժանել է ներանձնային և միջանձնային ձևերի։ 1985 թվականին Ուեյն Փեյնը հրատարակ A Study of Emotion: Developing Emotional Intelligence աշխատությունը՝ նվիրված էմոցիոնալ ինտելեկտի զարգացմանը։ 1988 թվականին Ռուբեն Բար-Օնը իր դոկտորական ատենախոսության մեջ առաջադրեց էմոցիոնալ գործակից EQ (անգլ.՝ Emotional Quotient՝ IQ-ի նմանությամբ անգլ.՝ Intelligence Quotient, IQ): Վերջապես, 1990 թվականին թողարկվեց Փիթեր Սալովեյի և Ջոն Մայերի «Էմոցիոնալ ինտելեկտ» հոդվածը[2]։ Այդ հոդվածի թողարկումից հետո էմոցիոնալ ինտելեկտի տեսությունը առավել մեծ ուշադրություն գրավեց, հաջորդեցին մեծ թվով հրապարակումներ էմոցիոնալ ինտելեկտի թեմայով։
1995 թվականին գիտական լրագրող Դենիել Գոուլմանը (անգլ.՝ Daniel Goleman) հրատարակեց գիտահանրամատչելի Emotional Intelligence գիրքը, որտեղ ներկայացրել է էմոցիոնալ ինտելեկտի տեսության զարգացման պատմությունը, ներկայացրել է ժամանակակից գիտական պատկերացումները էմոցիոնալ ինտելեկտի մասին և նույնիսկ ներկայացրել է էմոցիոնալ ինտելեկտի սեփական մոդելը, որը հետագայում ստացել է խառը մոդել անվանումը։ Գիրքը մեծ հաջողություն է ունեցել և դարձել ամենաընթերցվող գիրքը՝ նվիրված սոցիալական գիտություններին։ Այդ գրքի հրատարակումները տարբեր լեզուներով ունեն ավելի քան 5 միլիոն օրինակ տպաքանակ։
1996 թվականին Ռուվեն Բար_օնը Տորոնտոյում կայացած Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի համաժողովի ժամանակ ներկայացել է իր նոր EQ-i թեստը (Emotional Quotient Inventory), որը պարունակում էր հարցերի որոշակի քանակությունը էմոցիոնալ ինտելեկտի գործակից պարզելու համար, որից ծնվեց այսօր արդեն հայտնի «Բար-Օնի մոցիոնալ ինտելեկտի մոդելը»։
XXI դարի սկզբին էմոցիոնալ ինտելեկտի հայցեակարգի մշակումը շարունակվում է, այդ թեմայով շատ նոր հրապարակումներ են կատարել Փիթեր Սալովեյը, Ջոն Մայերը, Հովարդ Գարդները, Կոնստանտին Վասիլի Պետրիդիսը։
Այս մոդելն օգտագործում են էմոցիոնալ ինտելեկտի հասկացությունը բնութագրելու համար։
Մայերը, Սալովեյը և Կարուզոն առանձնացնում են էմոցիոնալ ինտելեկտի չորս բաղադրիչներ[8].
Էմոցիոնալ ինտելեկտի մոդելը՝ ստեղծված գիտական լրագրող Դենիել Գոուլմանի կողմից, մեծ ճանաչավածություն ձեռք բերեց նրա գրքի շնորհիվ, որը վաճառվեց ռեկորդային տպաքանակով։ Միևնույն ժամանակ շատ գիտնականներ ապացուցում են այդ մոդելի ոչ բավարար գիտական լինելը[9]։ Խառը մոդելը ենթադրում է, որ էմոցիոնալ ինտելեկտը բաղկացած է 5 բաղադրիչներից[10].
Երեք թեստ-հարցարան է ստեղծվել Գոուլմանի մոդելի հիման վրա. Emotional Competency Inventory (ECI), Emotional and Social Competency Inventory (ESCI), Emotional and Social Competency — University Edition (ESCI-U):
Ռուվեն Բար-Օնի (անգլ.՝ Reuven Bar-On) մոդելը ներկայացվել է 1996 թվականին Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի՝ Տորոնտոյում կայացած համաժողովի ժամանակ։ Մոդելը բաղկացած է 15 ունակություններից[11][12]:.
Էմոցիոնալ ինտելեկտը հաճախ ներկայացվում է որպես կյանքի բոլոր ոլորտներում՝ դպրոցում, աշխատանքում, փոխհարաբերություններում, հաջողության հասնելու բացարձակ բանալի։ Սակայն Ջ. Մայերի կարծիքով՝ EQ-ն, հնարավոր է, հանդիսանում է կարևորագույն կենսական արդյունքների միայն 1-10 %-ի (համաձայն այլ տվյալների՝ 2-25 %) պատճառը։ Միակ դիրքորոշումը, որով էմոցիոնալ ինտելեկտի գիտական և հանրահայտ հայեցակարգերը եկան համաձայնության, այն է, որ էմոցիոնալ ինտելեկտը ընդլայնում է պատկերացումներն այն մասին, թե ինչ է նշանակում լինել խելացի[13]։
Մյուս կողմից՝ էմոցիոնալ ինտելեկտի բոլոր մոդելները քննադատում են նրանցում բավականին ազատ կերպով բաղադրիչներ ավելացնելու համար։ Եվ չնայած կասկած չկա, որ այդ բոլոր բաղադրիչները իսկապես ազդում են մարդու հաջողության վրա թե՛ կյանքում և թե՛ հատկապես կարիերայում, սակայն այն որպես գիտական տեսություն ներկայացնելու համար պահանջվում է հաստատել որոշակի սկզբունք, որի հիման վրա հնարավոր կլինի կառուցել էմոցիոնալ ինտելեկտի հասկացությունը, իսկ այդ սկզբունքի բացակայության դեպքում էմոցիոնալ ինտելեկտը վերածվում է միայն գործոնների որոշակի խմբի, որոնք ազդում են մարդու կյանքի վրա[14]։
Անձնական մեծ քննադատության է արժանացել Դենիել Գոուլմանը, որին նրա առաջին գրքի թողարկումից հետո մեղադրում են համակարգային գիտական մոտեցման պակասի, հղումները պակաս չափով տեղադրելու և էմոցիոնալ ինտելեկտի հասկացության չափազանց առևտրայնացման մեջ[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.