Էմիլիո Պալմա
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլիո Մարկոս Պալմա (իսպ.՝ Emilio Marcos Palma, հունվարի 7, 1978(1978-01-07), Էսպերնասա կայան, Անտարկտիկայի համաձայնագրի տարածք), Արգենտինայի քաղաքացի, Անտարկտիդա մայրցամաքում ծնված առաջին մարդը։ Էմիլիոն ծննդյան ժամանակ կշռել է 3.4 կգ, ծնվել է Ֆորտին Սարգենտո Կաբրալում՝ Էսպերանսա կայարանում, Անտարկտիկական թերակղզու գագաթի մոտ։ Նրա հայրը՝ կապիտան Խորխե Էմիլիո Պալման, կայարանի արգենտինական ջոկատի գլխավորն էր։ Ներկայումս Անտարկտիկայում ծնվել է 10 մարդ[1]։
Էմիլիո Պալմա Emilio Marcos Palma (es) | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1978(1978-01-07) (46 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | համակարգային վերլուծաբան և համակարգչային գիտնական |
Ծնողներ | Խորխե Պալմա (հայր) Մարիա Սիլվիա դե Պալմա (մայր) |
1977 թվականի վերջին, հղիության 7-րդ ամսում, Մարիա Սիլվիա դե Պալման՝ Էմիլիոյի մայրը տեղափոխվել է Էսպերանսա կայան, որպեսզի այնտեղ ծննդաբերի[2]։ Օդային կամուրջը, այսպես կոչված Արգենտինական Անտարկտիկայի ինքնիշխանության վերաբերյալ վեճի լուծման միջոցներին մեկն էր։ Էմիլիոն ինքնաբերաբար ստացավ արգենտինական քաղաքացիություն, քանի որ նրա ծնողները Արգենտինայի քաղաքացիներ էին, բացի այդ նա ծնվել է Արգենտինական Անտարկտիկայի տարածքում։
Էմիլիոն կարող էր նաև հավակնել բրիտանական քաղաքացիության, քանի որ կայանի տեղադրությունը համընկնում է հայտարարված Բրիտանական անտարկտիկական տարածքների կազմի մեջ, բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ծնողները նման հարցում չեն ներկայացրել։
Էմիլիո Պալման ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես պատմության մեջ առաջին մարդ, ով ծնվել է Անտարկտիդա մայրցամաքում։ Նրա եղբայրը՝ Բաուերը, նույնպես ծնվել է Անտարկտիկայում, 12 տարի անց, այն ժամանակ, երբ նրանց ծնողները երկամյա գիտական հանձնարարություն էին կատարում մայրցամաքում։