From Wikipedia, the free encyclopedia
«Էմիլին Փարիզում» (անգլ.՝ Emily in Paris), ամերիկյան կատակերգական դրամա վեբ սերիալ, որը ստեղծել է Դարեն Սթարը։ Պրեմիերան կայանալու է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Նեթֆլիքսում[2]։ Սերիալի գլխավոր կերպարի՝ էմիլիի դերը մարմնավորում է Լիլի Քոլինզը, աղջիկը միջին արևմուտքի ամերիկուհի է, որը Փարիզ է տեղափոխվում աշխատանք փնտրելու համար։ Սերիալում նկարահանվում են նաև Էշլի Փաքը, Ֆիլիպին Լըռուա-Բոլյոը, Լուկաս Բրավոն, Սամուել Առնոլդը, Կամիլա Ռազաթը և Բրունո Գուերին։
Էմիլին Փարիզում | |
---|---|
Ժանր | հումորային դրամա և romantic television drama? |
Ստեղծող | Դարեն Սթար |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Լիլի Քոլինզ, Էշլի Փարկ, Կամիլ Ռազա, Samuel Arnold?, Քեյթ Ուոլշ, Ֆիլիպին Լըռուա-Բոլյո, Ուիլյամ Աբադի, Լուկաս Բրավո, Ժան-Քրիստոֆ Բովե, Yohan Lévy?, Maud Druine?, Elizabeth Tan?, Michel Biel?, Gauthier Battoue?, Victor Meutelet? և Julien Floreancig? |
Պրոդյուսեր | Stephen Brown? |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Փարիզ, Իլ դը Ֆրանս, Q2970710?[1], Plaza Athénée?[1] և jardin du Palais-Royal?[1] |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 40 |
Էկրաններին է | հոկտեմբերի 2, 2020-ից |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Darren Star Productions?, Jax Media? և MTV Entertainment Studios? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
Էմիլին, որը 20-ամյա եռանդուն ամերիկուհի է միջին արևմուտքից, տեղափոխվում է Փարիզ աշխատանք ստանալու անսպասելի հնարավորության համար, իր առջև խնդիր է դնում ամերիկյան տեսակետը հասցնել ֆրանսիական պատկառելի մարքեթինգային ընկերության[3]։
No. | Title | Directed by | Written by [4] | Original release date [5] |
---|---|---|---|---|
1 | TBA | Անդրյու Ֆլեմինգ[5] | Դարեն Սթար | Հոկտեմբերի 2, 2020 |
2 | TBA | TBD | Դարեն Սթար | Հոկտեմբերի 2, 2020 |
3 | TBA | TBD | Դարեն Սթար | Հոկտեմբերի 2, 2020 |
2018 թվականի սեպտեմբերի 5-ին հայտարարվել է, որ Paramount Network-ը պատվեր է տվել սերիալի առաջին եթերաշրջանի արտադրության համար, որը բաղկացած է տասը սերիաներից։ Սերիալը ստեղծվել է Դարեն Սթարի կողմից, որը նույնպես պետք է հանդես գա որպես գործադիր պրոդյուսեր Թոնի Հերնանդեսի հետ միասին[3][6][7][8]։ 2020 թվականի հուլիսի 13-ին հայտնի է դարձել, որ սերիալը Paramount Network-ից տեղափոխվելու է Նեթֆլիքս[9]։
2019 թվականի ապրիլի 3-ին Լիլի Քոլինզն ընտրվել է գլխավոր դերում[10]։ 2019 թվականի օգոստոսի 13-ին Էշլի Փարքը միացել է հիմնական դերասանական կազմին[11]։ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Ֆիլիպին Լըռուա-Բոլյոն, Լուկաս Բրավոն, Սամուել Առնոլդը, Կամիլա Ռազատը և Բրունո Գուերին միացել են դերասանական կազմին գլխավոր դերերում, Իսկ Քեյթ Ուոլշը, Ուիլյամ Աբադին և Առնո Վիարը՝ երկրորդական դերերում[12]։
Սերիալի հիմնական նկարահանումները պետք է սկսվեին 2019 թվականի սկզբին Փարիզում և դրա արվարձաններում, սակայն սկսվել են 2019 թվականի օգոստոսին։ Որոշ տեսարաններ նաև նկարահանվել են Սեն Դենի Cité du Cinéma կինոստուդիայում[3][11][13]։ Լրացուցիչ նկարահանումները տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին Չիկագոյում[14]։
Սերիալը պլանավորվում է թողարկել 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Նեթֆլիքսում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.