From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Դևենպորտ Հիրշ (անգլ.՝ Emile Davenport Hirsch, մարտի 13, 1985[1], Topanga, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել Շոն Փենի «Վայրի պայմաններում» դրամայի թողարկումից հետո (2007)։
Էմիլ Հիրշ | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Topanga, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան |
Ընտրանի | Speed Racer?, Մի անգամ Հոլիվուդում, An Evening with Beverly Luff Linn?, Lone Survivor?, Ալֆա դոգ, Lords of Dogtown?, The Girl Next Door? և Վայրի պայմաններում |
Ծնվել է 1985 թվականի մարտի 13-ին Կալիֆոռնիայում։ Հայրը արդյունաբերական խորհրդատու է, իսկ մայրը՝ նկարչուհի և ծալովի գրքերի դիզայներ[2]։ Հայրական կողմի նախնիները ծագմամբ հրեաներ են, հիմնականում՝ Պրուսիայից, իսկ մայրական կողմի նախնիները՝ բրիտանացիներ և գերմանացիներ են[3]։
Մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) և Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո), որտեղ, ապրել է մոր հետ ծնողների բաժանվելուց հետո[2][4]։
Դերասանական կարիերան սկսել է ութ տարեկանում։ Սկզբում սերիալներում և հեռուստաշոուներում («Սաբրինա-փոքր կախարդ», «Տոհմ» և «Նյու Յորքի ոստիկանություն») խաղացել է ոչ մեծ դերեր։ Կինոյում առաջնաելույթ է ունեցել 2002 թվականին՝ խաղալով «Վտանգավոր խաղեր» չափահասների համար դրամայում, որտեղ Հիրշը և Կիրան Կալկինը խաղացել են որպես 1970-ականներին կաթոլիկ դպրոցում սովորող երկու ընկեր։ Հիրշի հաջորդ ֆիլմը եղել է «Կայսերական ակումբ» դպրոցական դրաման (2002), որտեղ նա խաղացել է սենատորի որդու դերը, որը հուշաթղթիկի օգնությամբ փորձել է ընտրվել «կայսերական ակումբ»-ում։ Երկու ֆիլմն արժանացել են քննադատների ջերմ ընդունելությանը («Կայսերական ակումբ»-ի արձագանքը խառն էր), բայց վարձույթում ունեցել են թույլ արդյունքներ։ 2004 թվականին «Հարևանուհին» (англ. The Girl Next Door) երիտասարդական կատակերգությունում խաղացել է գլխավոր դեր։ 2006 թվականին «Ալֆա դոգ» ֆիլմում խաղացել է թմրանյութ վաճառող Ջոնի Տրուլավի դերը։
2008 թվականին Վաչովսկիների «Սփիդի մրցարշավորդ» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, ինչպես նաև «Միլք» ֆիլմում խաղացել է Քլիվ Ջոնսի դերը։
2013 թվականին Մարկ Ուոլբերգի, Թեյլոր Կիտչի և Բեն Ֆոսթերի հետ միասին նկարահանվել է «Միայնակ վերապրողը» ֆիլմում։
2013 թվականի հկտեմբերի 27-ին Ֆլորիդայում Էմիլն իր նախկին ընկերուհուց ունեցել է որդի՝ Վալորը[5][6][7]։
2015 թվականի փետրվարի 12-ին Հիրշին մեղադրանք է առաջադրվել հունվարի 25-ին Փարկ Սիթիի «Դաո» գիշերային ակումբում տեղի ունեցած վեճի ժամանակ «Paramount»-ի ղեկավարներից մեկի՝ Դանիել Բերնֆելդի վրա հարձակվելու համար։ Նույն թվականի օգոստոսի 17-ին Հիրշն ընդունել է իր մեղքը և դատապարտվել 15 օրվա ազատազրկման (վճարելով 4750 դոլլարի չափով տուգանք), 50 ժամվա հասարակական աշխատանքի և 90 օրվա փորձաշրջանի։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997-1998 | ֆ | Խաղացողներ | Players | Ադամ Փափրելի |
1997 | ս | Արևից երրորդ մոլորակը | 3rd Rock from the Sun | պանկ |
1997 | ս | Վաղը գալու է այսօր | Early Edition | Լենս Ֆոսթեր |
1998 | հֆ | Հուդինի | Houdini | երիտասարդ Հուդինի |
1999 | ս | Երկուսն էլ իրենց տեսակի մեջ | Two of a Kind | Ջերեմի |
1999 | ս | Սաբրինա-փոքր կախարդ | Sabrina, the Teenage Witch | Դարել |
1999 | ս | Կեղծավորը | The Pretender | Բրայս |
2000 | ս | Շտապ օգնություն | ER | Չեդ Մոթմայեր |
2002 | ֆ | Վտանգավոր խաղեր | The Dangerous Lives of Altar Boys | Ֆրենսիս Դոյլ |
2002 | ֆ | Կայսերական ակումբ | The Emperor’s Club | Սեջվիկ Բել |
2003 | ֆ | Մայրիկի տղա | The Mudge Boy | Դունկան Մաջ |
2004 | ֆ | Հարևանուհին | The Girl Next Door | Մեթյու Քիդման |
2004 | ֆ | Հնարված հերոսներ | Imaginary Heroes | Թիմ Թրեվիս |
2005 | ֆ | Դոգթաունի թագավորները | Lords of Dogtown | Ջեյ |
2006 | ֆ | Ալֆա դոգ | Alpha Dog | Ջոնի Թրուլավ |
2007 | ֆ | Օդ, որով ես շնչում եմ | The Air I Breathe | Թոնի |
2007 | ֆ | Վայրի պայմաններում | Into the Wild | Քրիստոֆեր Մաքքենդլես |
2008 | ֆ | Սփիդի մրցարշավորդ | Speed Racer | Սփիդի Ռեյսեր |
2008 | ֆ | Միլք | Milk | Քլիվ Ջոնս |
2009 | ֆ | Վուդստոքի գրավումը | Taking Woodstock | Բիլի |
2011 | ֆ | Վարձու մարդասպան Ջոն | Killer Joe | Քրիս Սմիթ |
2011 | ֆ | Տեսիլք | The Darkest Hour | Շոն |
2012 | ֆ | Հատկապես վտանգավոր են | Savages | Սփին |
2012 | ֆ | Կրկնակի ծնված | Venuto al mondo | Դիեգո |
2012 | ֆ | Կյանքը մոթելում | The Motel Life | Ֆրենք Լի |
2013 | ֆ | Միայնակ վերապրողը | Lone Survivor | Դենի Դիթց |
2013 | ս | Բոննի և Քլայդ | Bonnie and Clyde | Քլայդ Բերոու |
2015 | ֆ | Տասը հազար սուրբ | Ten Thousand Saints | Ջոնի |
2018 | մս | Տրոլեյի որսորդները. Արկադիայի պատմություններ | Trollhunters: Tales of Arcadia | Ջիմ Լեյք կրտսեր |
2019 | ֆ | Մի անգամ Հոլիվուդում | Once Upon a Time in Hollywood | Ջեյ Սեբրինք |
Մրցանակ | Տարի | Ֆիլմ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|---|
Քննադատների ընտրություն | 2008 | Վայրի պայմաններում | Լավագույն տղամարդկային դեր | Առաջադրված |
2009 | Հարվի Միլկ | Լավագույն դերասանական կազմ | Հաղթանակ | |
2020 | Մի անգամ Հոլիվուդում | Առաջադրված | ||
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ | 2007 | Վայրի պայմաններում | Տարվա տղամարդկային թերակատարում | Հաղթանակ |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | 2008 | Վայրի պայմաններում | Լավագույն տղամարդկային դեր | Առաջադրված |
Լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | |||
2009 | Հարվի Միլկ | Առաջադրված | ||
2020 | Մի անգամ Հոլիվուդում | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.