From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Կորալով (իրական անուն և ազգանուն՝ Էմիլ Դոնչև Ստանչև, բուլղար․՝ Емил Дончев Станчев, նոյեմբերի 2, 1906[1], Slavotin, Մոնտանա, Մոնտանայի մարզ, Բուլղարիա - հուլիսի 29, 1986[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար գրող, բանաստեղծ, լրագրող, հրատարակիչ, խմբագիր։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1952)։
Էմիլ Կորալով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1906[1] |
Ծննդավայր | Slavotin, Մոնտանա, Մոնտանայի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | հուլիսի 29, 1986[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Milka Petrova-Koralova? |
Emil Koralov Վիքիպահեստում |
Էմիլ Կորալովը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 2-ին Սլավոտինում, Բուլղարիա։ Նրա հայրը եղել է ուսուցիչ, Սեպտեմբերյան հեղափոխության անդամ։ Ավարտել է Սոֆիայի համալսարանը։ Համագործակցել է «Նոր ճանապարհ», «Բուլղարական մտքեր», «Ոսկեղջյուր», «Արվեստ և քննադատություն», «Մանկական ուրախություն», «Լուսատիտիկ» պարբերականների, «Արձագանք», «Մեր օրեր», «Կանանց թերթ», «Գրական նորություններ» թերթերի հետ։
1933-1947 թվականներին իր եղբայր Լաչեզար Ստանչևի հետ եղել է հայտնի «Весела дружина» թերթի խմբագիր և հրատարակիչ, որում հրատարակվում էին երեխաների և երիտասարդության համար բուլղարական ֆանտաստիկ ժանրի վեպեր։
Հետո 1947-1966 թվականներին աշխատել է «Ժողովրդական երիտասարդություն» (բուլղար․՝ Народна младеж) հրատարակչությունում։
Էմիլ Կորալովը մահացել է 1986 թվականի հուլիսի 29-ին Սոֆիայում՝ 79 տարեկան հասակում։
Էմիլ Կորալովի «Սպիտակ ձի» բանաստեղծությունների առաջին հավաքածուն հրատարակվել է 1926 թվականին։ 1927 թվականին հրատարակել է «Լուսին և դատախազ» պատմվածքների հավաքածուն։ Նրան հաջորդել են «Մեծ ծարավ» (1930), «Անհաղթելի» (1933) և այլ վեպեր։
Պատմվածքների, բանաստեղծությունների, հեքիաթների ժողովածուների և երեխաների ու երիտասարդության համար ավելի քան 30 վեպերի հեղինակ։ Նրա գրչին են պատկանում մի շարք գրքեր, որոնք նվիրված են Բուլղարիայի պատմությանը։
Ակտիվ աշխատել է մանկական և դեռահասական գրականության ոլորտում։ Եղել է երեխաների համար բուլղարական ֆանտաստիկ ստեղծագորությունների առաջին ստեղծողներից մեկը։
Էմիլ Կորալովի գրքերը թարգմանվել են գերմաներեն, չեխերեն, լեհերեն, ռուսերեն և այլ լեզուներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.