![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Amyrobsart.jpg/640px-Amyrobsart.jpg&w=640&q=50)
Էմի Ռոբսարտ
From Wikipedia, the free encyclopedia
Էմի Դադլի (անգլ.՝ Amy Dudley, ավելի հայտնի է Ռոբսարթ օրիորդական ազգանունով, հունիսի 7, 1532(1532-06-07), Norfolk, Անգլիայի թագավորություն - սեպտեմբերի 8, 1560(1560-09-08)[1], Cumnor, Անգլիայի թագավորություն), Եղիսաբեթ I–ի ֆավորիտ Ռոբերտ Դադլիի առաջին կինը։ Ավելի հայտնի է իր մահով, որը տեղի է ունեցել չպարզված հանգամանքներում աստիճաններից ընկնելու պատճառով։
Էմի Ռոբսարտ անգլ.՝ Amy Robsart | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 7, 1532(1532-06-07) |
Ծննդավայր | Norfolk, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1560(1560-09-08)[1] (28 տարեկան) |
Մահվան վայր | Cumnor, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | St Mary Magdalen's Church, Oxford |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Ռոբերտ Դադլի |
Ծնողներ | հայր՝ John Robsart?, մայր՝ Elizabeth Scott? |
![]() |
Էմի Ռոբսարթը նորֆոլկյան հարուստ հողատիրոջ միակ դուստրն էր։ Տասնութ տարեկանում ամուսնացել է Նորթումբերլենդի առաջին դուքսի՝ Ջոն Դադլիի որդու՝ Ռոբերտ Դադլիի հետ։ 1533 թվականին Ռոբերտը ընտանիքի մյուս անդամների հետ հոր ինտրիգների արդյունքում բանտարկվել ու դատապարտվել է մահվան Թաուեր ամրոցում, որտեղ Էմին պարբերաբար այցելել է նրան։ Ռոբերտին ներում շնորհելուց ու ազատ արձակելուց հետո ամուսինները վատ էին ապրում, այդ վիճակը փոխվել է միայն 1558 թվականին՝ Եղիսաբեթ I-ի՝ անգլիական գահն զբաղեցնելուց հետո, երբ Ռոբերտն ստացել է արքունիքի պաշտոններից մեկը։ Թագուհին սիրահարված էր Ռոբերտին, արքունիքում լուրեր էին պտտվում, որ Էմին ամուսնու հետ չի մեկնել Լոնդոն, քանի որ հիվանդ էր, իսկ նրա մահից հետո Ռոբերտը կարող էր ամուսնանալ Եղիսաբեթ I-ի հետ։ Այդ լուրերը ամրապնդվել են, երբ Եղիսաբեթ I-ը մեկը մյուսի հետևից մերժում էր օտարերկրացի փեսացուներին։
Այդ ժամանակ, երբ Ռոբերտը անընդհատ գտնվում էր արքունիքում, Էմին ընկերների հետ ապրում էր գավառում։ 1560 թվականի սեպտեմբերի 8-ի առավոտյան Էմին, գտնվելով Օքսֆորդի մոտակայքում՝ Կամնոր Պլեյսում, ծառայողներին տուն է ուղարկել և ավելի ուշ մահացած է գտնվել սանդուղքների ներքևում։ Զննելուց հետո պարզվել է, որ կոտրվել է նրա պարանոցը, իսկ գլխի հատվածում երկու վերք է առաջացել։ Կորոները նրա մահը համարել է դժբախտ պատահար։
Էմիի մահն արքունիքում սկանդալ է առաջացրել։ Չնայած հետաքննության արդյունքներին՝ Ռոբերտին կասկածում էին իր կնոջ սպանության մեջ, սակայն պատմաբաններից շատերը չեն կիսում այդ տեսակետը։ Ռոբերտը մնացել է թագուհու սիրեկանը, բայց նրանց ամուսնության մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Էմիի մահվանից անմիջապես հետո հայտնվել է ևս մեկ վարկած, թե Ռոբերտի ամենամոտիկ հետևորդը՝ սըր Ռիչարդ Վերնեյը, Ռոբերտի պատվերով կազմակերպել է Էմիի սպանությունը։ Այս տարբերակն արմատավորվել է 1584 թվականին Leicester's Commonwealth գրքի հրատարակությանը, որը կաթոլիկյան ընդհատակյա հրատարակություն էր, որտեղ Ռոբերտ Դադլին ծաղրվում էր և համարվում ավելորդություն։ Ժամանակի ընթացքում Էմին մոռացվել է, նրա հանդեպ հետաքրքրությունը վերածնվել է միայն 19-րդ դարում, երբ 1821 թվականին հրատարակվել է Վալտեր Սքոթի «Քենիլվորթ» վեպը։
Էմիի մահվան ամենատարածված բացատրություններն են կրծքագեղձի քաղցկեղը և ինքնասպանությունը, չնայած որոշ պատմաբաններ դիտարկում են նաև սպանության, դժբախտ պատահարի կամ ինքնասպանության հավանականությունը։