Էլեֆսիս

հունական քաղաք From Wikipedia, the free encyclopedia

Էլեֆսիսmap

Էլեֆսիս[1][2], նախկինում՝ Էլեֆսին[2] (հուն․՝ Ελευσίς[3] ή Ελευσίνα), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 5 մ բարձրության վրա, Աթենքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Արևմտյան Ատտիկայի ծայրամասային միավոր է՝ Ատտիկա պերիֆերիայում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 24910 մարդ։ Մակերեսը 18,455 կմ² է։ Խոշոր ծովային նավահանգիստ է (Ատտիկայում Պիրեական նավահանգստից հետո երկրորդը)։ Ունի ռազմական օդակայան։ Քաղաքում է գտնվում նաև Էլեֆսիսի հնագիտական թանգարանը։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Էլեֆսիս
հուն․՝ Ελευσίνα
Thumb
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքElefsina Municipality? և Commune of Elefsina?
Մակերես18,455 կմ²
ԲԾՄ5 մետր
Բնակչություն24 971 մարդ (2021)
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ19200
Ավտոմոբիլային կոդYO, YP, YT և ZT
Պաշտոնական կայքeleusina.gr
Thumb
Էլեֆսիս (Հունաստան)
Փակել

Պատմություն

Բնակեցվել է նեոլիթի դարաշրջանում կամ մեկ այլ պնդմամբ՝ բրոնզե դարում[4]։

Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում Էլեֆսիսը դարձել է աքայացիների պետություններից մեկի կենտրոնը։

Կոչվել է դիցաբանական հերոս Էլեվսինի անունով։ Էլեֆսինից է ծագել առասպելական հերոս Զարեկսը։ Ալոպայի, որին նրա սիրեցյալը՝ Պոսեյդոնը վերածել է աղբյուրի, կենդանի թաղման առասպելական տեղում։

Մոտավորապես մ․թ․ա․ 7-րդ դարում մտել է Հին Աթենքի կազմի մեջ[5]։

Էլեֆսիսը եղել է Դեմետրայի և Պերսեփոնեի պաշտամունքի կենտրոն։

396 թվականին քաղաքը ավերվել է գոթերի կողմից։

1835 թվականին ստեղծվել է համայնքը, 1912 թվականին՝ Էլեֆսիս միությունը[6]։

Հնագիտական պեղումներ

1882 թվականից պեղումները բացվել են․

  • Սուրբ ճանապարհի մի մասը, որը տանում էր Աթենքից Էլեֆսիս,
  • Մ․թ․ա․4 - մ․թ․ա․3 դարերի սրբավայրերի մնացորդները,
  • Ճարտարապետական հուշարձանների և համալիրների ֆրագմենտները,
  • Հին հռոմեական շինությունները (Արտեմիսի տաճարը, երկու հաղթական կամարները)։

Բնակչություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն, մարդ ...
ՏարիԲնակչություն, մարդ
199123344[7]
200126121[7]
201124910[3]
Փակել

Հայտնի բնիկներ

  • Էսքիլես (525—456 до н. э.)՝ հին հունական դրամատուրգ,
  • Ալեքսանդրոս Կոնդուլիս (1858—1933)՝ գեներալ-լեյտենանտ, Փոքր Ասիայի բանակի հրամանատար հունական բանակի Մալազիական արշավի ժամանակ, 
  • Ստելիոս Կազանդզիդիս (1931—2001)՝ երգիչ։

Գրականություն

  • Дитер Лауэнштайн Элевсинские мистерии = Die Mysterien von Eleusis / Пер с нем. Н. Федоровой. — М.: Энигма, 1996. — (История духовной культуры). ISBN 3-87838-498-2
  • Noack F. Eleusis, Bd 1-2. — В. — Lpz., 1927.
  • Kourouniotes К. Eleusis. A guide to the excavations and museum. — Athens: 1934.
  • Mylonas G. Е. Eleusis and the Eleusinian mysteries. — Princeton, 1961.

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.