Էլենի Պրոսալենտի (հուն․՝ Ελένη Προσαλέντη, 1870, Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան - 1911, Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի[1] սկզբի հույն նկարչուհի։
Էլենի Պրոսալենտի հուն․՝ Ελένη Προσαλέντη | |
---|---|
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան |
Վախճանվել է | 1911 |
Մահվան վայր | Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Eleni Prosalenti Վիքիպահեստում |
Էլենի Պրոսալենտիսը ծնվել է հայտնի նկարիչների ընտանիքում։ Նրա պապը, քանդակագործ և նկարիչ Պրոսալենտիս Պավլոս (1784-1837), հանդիսանում է առաջին պրոֆեսիոնալ քանդակագործը ժամանակակից Հունաստանում[2]։ Նրա հայրը,Պրոսալենտիս Սպիրիդոն (1830-1895), նույնպես նկարիչ էր։ Նկարիչներ են դարձել անգամ նրա եղբայները՝ Պավլոս Պրոսալենտիս կրտսեր (1857-1894), էմիլիոս Պրոսալենտիս (1896-1926) և Օլգա Պրոսալենտի (1870-1930)։
Չնայած նրան, որ Պրոսալենտիսների ընտանիքը լավ հայտնի էր արվեստաբաններին, անճշտություններ կան կապված Էլենի Պրոսալենտիսի (1870-1874 թթ. միջև, Աթենք)[3] ծննդյան տարեթվի և ծննդյան վայրի մասին։ Նա իր նկարչության առաջին դասերը ստացել է իր հորից։ Էլենին հետևում էր նկարչության ակադեմիական ճյուղին։ Նրա հիմնական ոճերն էին դիմանկարչությունը և սրբապատկերագրությունը։ Էլենին իր նկարները ցուցադրում էր Աթենքի ցուցահանդեսներում (1896-1900 թվականներին) և այլ խմբակային ցուցահանդեսներում։ Նրա ամենահայտնի դարձած նկարներն էին դիմանկարներ՝ Կոնստանտինա Մավռոմիխալիսա, Տիմոլյոնա Առգիռոլուլոսա։ Նրա նկարները պահպանվում են Պատմության ազգային թանգարանում, պատկերասրահ ռուս.՝ «Πарнас»: Սրբապատկերները պահվում են եկեղեցիներում՝ (հուն․՝ Παναγία των Ξένων), Սուրբ Գեորգի Աթենքում և Աթենքի ճեմարանում։ Էլենի աշակերտներից է եղել նկարիչ Սգուրոս Դիոնիսիոս[4]։
Նկարչուհին մահացել է Աթենքում 1911 թվականին։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.